Զելենսկին փորձել է զբաղեցնել Պուտինի տեղը

10/12/2019 15:13
Զելենսկին փորձել է զբաղեցնել Պուտինի տեղը

Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն դեմքի շարժումով հուշել է շրջվել լուսանկարիչների կողմը:

Ինչպես հայտնում է Россия-ն, հանդիպման սկզբում ուկրաինացի նախագահը նախ շփոթել է տեղերը սեղանի շուրջ եւ ցանկացել է նստել ՌԴ ղեկավարի աթոռին: Այնուհետև Զելենսկին, մեջքով նստած դեպի լուսանկրիչները, սկսել է բացել թղթապանակը: Այդ պահին Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել հետևի կողմում կանգնած լրագրողներին:
Զելենսկին միանգամից չի հասկացել, թե իրեն ինչ են ասում: Այդ ժամանակ Պուտինը նրան խնդրել է շրջվել, որից հետո Զելենսկին ժպտալով շրջվել է դեպի տեսախցիկը:
«Նորմանդական քառյակի» բանակցությունների ավարտից հետո մեկնարկել է Պուտին-Զելենսկի հանդիպումը:Պուտինի խոսքով՝ հանդիպումը լավ է անցել:
Երկկողմանի բանակցությունները տևել են մոտ 1 ժամ և 20 րոպե:
Բանակցությունների արդյունքում կողմերը  համաձայնեցրել են 2020-ի մարտի վերջին Դոնբասի երեք նոր կետերում ուժերի տարանջատումը: Բացի դա, «նորմանդական քառյակի» առաջնորդները նաև հանդես են եկել Ուկրաինայի սահմանադրությունը «Շտայնմայերի բանաձևով» փոփոխելու օգտին:
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Դոնբասում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի գործակցության մասին:

Նշենք, որ «բոլորին՝ բոլորի դիմաց» ֆորմատով գերիների փոխանակման պայմանավորվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդիների միջև ձեռք էր բերվել Փարիզում անցկացված «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի ժամանակ: