Մահացել է

10/12/2019 14:56


Կյանքի 84-րդ տարում մահացել Է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա շրջապատի մի աղբյուր: «Նա գտնվում Էր Եվրոպայում: Առայժմ ոչինչ ավելի չեմ կարող ասել»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

1992 թվականի հունիսին Լուժկովը Մոսկվայի երկրորդ քաղաքագլուխն Է դարձել Գավրիիլ Պոպովից հետո: Նա քաղաքը ղեկավարել Է 18 տարի: 2010 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի կապակցությամբ»: