Գարիկ Սարգսյանի վրեժը՝ HZHAM.am-ից. Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել լրագրողի հանդեպ(Տեսանյութ)

09/12/2019 14:04
Գարիկ Սարգսյանի վրեժը՝ HZHAM.am-ից. Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել լրագրողի հանդեպ(Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ դեկտեմբերի ութին, Արարատի մարզի Նորաշեն համայնքում կայացել է ավագանու անդամների արտահերթ ընտրությունը: Ողջ օրվա ընթացքում, երկու ընտրատեղամասերում ընտրությունն ընթացել է առանց միջադեպերի, առանց լարվածության ու էական խախտումների: Միայն 16:-30-ից տեղամասերից մեկի նախագահը՝ Էդուարդ Չոբանյանը, ով Նորաշենի նախկին ավագանիներից  էր, եւ ավագանու անօրինական նիստի նախաձեռնողներից մեկը, հասկանալով, որ ավագանու իրենց թեկնածուների ձայները նախատեսվածից շատ քիչ են, սկսել է հեռախոսով տվյալներ հաղորդել, ու հրահանգներ տալ:
18:00-ին ընտրատեղամաս քվեարկելու է գալիս Մարզպետի նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար  Արտակ Հարությունյանը, ինչից հետո կագնում է դպրոցի միջանցքում, որտեղ իրարից 50 մետր հեռավորության վրա են գտնվում երկու ընտրատեղամասերը: Ա. Հարությունյանը 2 տասնյակից ավել մարդկանց հետ կանգնած բարձր բարձ խոսում ու ծիծաղում են, ընտրության եկածներին որակումներ տալիս՝ «էսի ընտրողա», «էսի չընտրողա»... մեր թղթակցի այն հարցին, թե ընտրելուց 20 րոպե հետո, համայնքի ղեկավարի ԺՊ-ն ինչու՞ է ընտրատեղամասի տարածքում մնացել, իր շուրջը հավաքել մի «բանակ» ու ընտրողների տեղաշարժին խանգարում, Արտակ Հարությունյանը պատասխանել է. «Բայց դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք ինձ հարց տալու», ինչից հետո, Գարիկ Սարգսյանի դրածոն հրահանգում է իր հետ կանգնածներին նկարել լրագրողներին ու վիրավորել, իսկ հետո լրագրող Ա. Գեւորգյանին անվանում է խառնակիչ, ասելով. «Դու 2016 թվից էս գյուղը խառնում ես իրար...», երբ լրագրողը հիշեցնում է Արտակ Հարությունյանին, որ 2016թ-ին ինքն է որպես ավագանու անդամ HZHAM.am-ին հրավիրել Նորաշեն՝ ավագանու նիստին, որի ժամանակ ավագանիներն անվստահություն էին հայտնում արդեն նախկին համայնքապետ Արտուշ Սարգսյանին, հենց ինքն է, որ գյուղում շրջել է լրագրողի հետ ու մատնանշել գյուղապետ Արտուշի չարաշահումները, ու հայտարարել՝ «անկախ մամուլի կենացը մի ոտի վրա եմ խմելու, որ Արտուշի թալանածը ջրի երես հանեք...», Արտակ Հարությունյանը լրագրողին անվանում է ստախոս, խառնակիչ ու շանտաժիստ, ու հարվածելով ձեռքին անջատում նկարահանումը: 
Նշենք, որ կատարվածի վերաբերյալ ամբողջ տեսագրությունը փոխանցվելու է ոստիկանությանը, եւ որ Ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: 

Արտակ Հարությունյանի ամբարտավան պահվածքից աքլորացած, նրա մի քանի ուղեկցողներ, Արտակ Հարությունյանի հրահանգով վնակարկել են. «Ամո՛թ, խառնակի՛չ, սուտասա՛ն...Սրանք մարզպետի վրա շատ վատ բաներ են գըրըմ»: 
Նշենք նաեւ, որ ընտրատեղամասը հսկող ոստիկանները հավաքված քաղաքացիներին ու Արտակ Հարությունյանին հեռացրել են տարածքից, եւ արձանագրել, որ նրանց մեջ եղել են ալկոհոլ օգտագործածներ: 

Հ.Գ. Դեպքի մանրամասների եւ զարգացումների մասին՝ առաջիկայում: