Տաքացուցիչներ բացակա չդնելու եւ գնահատականների դիմա՞ց

08/12/2019 07:39
Տաքացուցիչներ բացակա չդնելու եւ գնահատականների դիմա՞ց

Օդում կախված լուրերի համաձայն,Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը իր տղայի կողմից ավագ դպրոց չհաճախելու դիմաց այդ դպրոցին համայնքային բյուջեի հաշվին նվիրել է էլեկտրական տաքացուցիչներ: Արթիկի քաղաքապետի տղան թիվ երեք ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ է, դասերի չի հաճախում, բայց դպրոցից դուրս չի մնում և մատյաններում գնահատականներ են դրվում բացակա աշակերտին: Համայնքային բյուջեից ֆինանսավորվող Արթիկի մանկապարտեզները բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն, և այս պայմաններում պետությունից կարգին  ֆինանսավորվող դպրոցին <<օգնելը>> կասկածելի է: Նախկինում Վարագյանների բոլոր կեղտոտ գործերը պարզաջրվում էին իրենց բարձրաստիճան քավորի կողմից, նոր Հայաստանում Վարագյանը իրենն զգում է նույն արտոնյալի կարգավիճակով:  Նա նոր կտուր է գտել իրեն համար՝ հերթական անգամ կնքելով իր երեխաներին, այս անգամ քավոր բռնել է նոր Հայաստանի տերերին: