«Զատիկում» թույլ չտվեցին հանդիպել երեխային

06/12/2019 16:52
«Զատիկում» թույլ չտվեցին հանդիպել երեխային

Օրեր առաջ, անդրադարձել էինք Արարատի մարզի Խաչփար համայնքի բնակչուհի 14-ամյա Ռուզաննա Եսայանին, ով 16 օր էր, ինչ անհայտ կորած էր և  նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկար:
Մեր կայքի հրապարակումից անմիջապես հետո արձագանքել էր Մասիսի ոստիկանությունը, պետական վերահսկողության ծառայությունը:Արդյունքում, անչափահաս երեխան հայտնաբերվեց Սայաթ-Նովա գյուղում:
Մասիսի ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Մասիսի բաժնի պետի միջամտությամբ անչափահաս երեխային տեղափոխել են  ՀՕՖ, այնուհետև՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Այսօր, փորձեցինք հանդիպել բռնության ենթարկված երեխային և հարցեր ուղղել նրան, մանրամասներ հաղորդելով հասարակությանը:
Սակայն, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի 2 ամսյա տնօրեն՝ Սիրանուշ Անտոնյանը կոպիտ ձևով մերժեց և չթույլատրեց հանդիպել Ռ. Եսայանին:
-Թույլատրության համար դիմեք նախարարությանը,-ասաց տնօրենը,-Իսկ ձեր ձեռքի նվերը կփոխանցենք երեխային:
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ՝ Գ. Գյունաշյանն էլ պատճառաբանեց, որ հոգեկան տրավմայի կենթարկենք մեր հարցերով աղջնակին և խուրհուրդ տվեց  դիմել հասարակական կազմակերպության տնօրեն Տաթևիկ Աղաբեկյանին:
-Հնարավոր է, որ երեխան բռնության է ենթարկվել և իրավապահներն ու մենք զբաղվում ենք նրանով, ձեր հարցերը երեխային կենթարկեն հոգեկան տրավմայի,-խոսքերը մեկ արած կրկնեց հ/կ տնօրենը:
Հ.Գ.  1 Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ անչափահաս աղջկան, ըստ խաչփարցիների,մոր սիրեկանը՝ համագյուղացի, բնակարանային գող՝ Նիկոլ Կարապետյանը 12 տարեկանում կուսազրկել էր ու պարբերաբար սեռական բռնության ենթարկել անչափահասին:
Հ.Գ. 2 Այս տխուր  պատմության զավեշտն այն է, որ մինչ օրս այս փաստով քր. գործ չի հարուցվել Մասիսի ոստիկանությունում:Այստեղ էլ մեզ վստահեցնում են, որ ՊՆ կեղծ,,կապիտան,,Նաիրա Ասրյանի միջամտությամբ քր. գործ չի հարուցվել, ոստիկանությունը կոմպլեքսներ է ունեցել այս,, խորհրդավոր,, ՊՆ աշխատակցից: Ոստիկաններից մեկն էլ պատմեց, որ մանկապիղծ Նիկոլի մտավոր հետամնաց եղբայրը՝ Արշակը Նաիրայի տանը գերի է պահվում՝ վերջինիս հաշմանդամ քրոջը խնամելու համար:
Ամալյա Սահակյան