Հրապարկ. Ամենօրյա ռեժիմով պատրաստվում են իշխանափոխության

05/12/2019 11:29
Հրապարկ. Ամենօրյա ռեժիմով պատրաստվում են իշխանափոխության

Դեկտեմբերի 8-ին Երեւանում տեղի է ունենալու «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան»  կուսակցության 500 հարյուրապետերի փակ ժողովը: Մեր թղթակցի հետ զրույցում կուսակցության արդեն նախկին հարյուրապետերից Վարդան Վարդանյանը պատմեց, որ կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանն ամենօրյա ռեժիմով ֆիզիկական եւ գաղափարական աշխատանք է տանում կուսակցության 500 հարյուրապետերի հետ, որոնց հետ նա պատրաստվում է հրապարակ դուրս բերել 50 հազար քաղաքացիների՝ իշխանափոխության իր ծրագիրը կյանքի կոչելու նպատակով:

Վարդան Վարդանյանն ավելացրեց նաեւ, որ անձամբ ինքը, չդիմանալով նախապատրաստական աշխատանքների նմանօրինակ ծանր ռեժիմին, հրաժարվել է հարյուրապետի իր կոչումից՝ շարունակելով, սակայն, մնալ որպես կուսակցության շարքային անդամ: