Մտավոր հետամնաց, անձնագիր չունեցող 27-ամյա Արշակը՝ թրաֆիքինգի զո՞հ

05/12/2019 10:55
Մտավոր հետամնաց, անձնագիր չունեցող 27-ամյա  Արշակը՝ թրաֆիքինգի զո՞հ


Մասիսի ոստիկանության մեր լրատուն հայտնում է, որ Արարատի մարզի Խաչփարի բնակիչ Նիկոլայ Կարապետյանի եղբայրը՝  Արշակը, ով հաշվառված չէ Խաչփարում, ներկայումս որպես գերի է պահվում Երևանի Հ/Ա թաղամասի բնակչուհի Նաիրա Ասրյան անունով  մի խարդախ կնոջ հաշմանդամ, սայլակին գամված քրոջ տանը: Եվ, հավանաբար, քույրերին մատուցած ծառայությունների դիմաց է, որ Նաիրա Ասրյանի հովանավորությամբ տղան պարտադիր զինվորական ծառայությունից կարողացել է խուսափել՝ մտավոր հետամնացության պատճառաբանությամբ:
Ըստ մեր լրատուի, զինվորական գրքույքից զուրկ տղան շահագործվում է, սակայն Մասիսի ոստիկաններին ինչ-որ անհասկանալի «հանգամանքներ» խանգարում են միջամտել ու դիմակաձերծել դասական խարդախ Նաիրա Ասրյանին:

Անի Մադոյան