ՏԻՄ ընտրություններ

04/12/2019 15:38
ՏԻՄ ընտրություններ

Դեկտեմբերի 8-ին մի շարք համայքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։

Արմավիրի մարզի Նորապատ եւ Ալաշկերտ համայնքներում գործող անկուսակցական գյուղապետերը մրցակիցներ չունեն:

Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում նույնպես նախկին ՀՀԿ-ական համայնքապետը  համայնքի ղեկավարի միակ թեկնածուն է։ Գործող գյուղապետերի մրացակիցներ չունենալը մարդիկ մեկնաբանում են նրանով, որ հատկապես երիտասարդության շրջանում մարել է նախկին ակտիվ տրամադրությունները՝ գալ իշխանության եւ աշխատել։



Արարատի մարզի Տափերական գյուղում բուռն քննարկվում են համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական ծրագրերը։ Ինչպես նշել էինք նախորդ հոդվածում համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուներն ութն են, բոլորն էլ անկուսակցական: Ըստ տեղացիների, պայքարը ընթանալու է հիմնականում աշխատանքային տարիների փորձ ունեցող երեք թեկնածուների միջեւ՝ համայնքապետարանի գլխավոր հաշվապահ Կարեն Խաչատրյանի, աշխատակազմի ղեկավար Մուշեղ Ղազարյանի եւ Արարատի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Ոսկան Միսակյանի միջեւ։ Տափերականի բնակիչները կարծիքներ հայտնելով բազմափորձ թեկնածուներից երեքի մասին, ասում են, որ վերջիններիս համատեղ աշխատանքի արդյունքում գյուղը կզարգանա։

-Ոսկան Միսակյանը եւ Մուշեղ Ղազարյանը լավ գիտեն գյուղի հոգսերն ու հնարավորությունները, Ոսկանի փորձն ու արդարամիտ լինելու փաստը Տափերականում ու մարզում է հայտնի։ Շատերը դա կհաստատեն, հարցրեք կտեղեկանաք, ոչ մենակ իր ծննդավայրում։ Մյուս թեկնածուներն էլ մեր գյուղի լավ տղաներն են ձեռներեց, հարգանքով, բայց պետք է ընտրել մեկին, ու դրանից հետո չասել իզուր վստահեցինք։ Ում ընտրեցինք, ուրեմն նա էլ արժանի է Տափերականի ղեկավարի պաշտոնին, մեր գյուղը փոքր ու հեռավոր գյուղ չի, հզոր, պատմական բնակավայր է,-հպարտորեն ներկայացնում են գյուղի կենտրունում հավաքված տղամարդիկ։