2016թ-ից հետո Հայաստանում լուրջ ներդրումներ չեն եղել. ինչու՞

04/12/2019 15:28
2016թ-ից հետո Հայաստանում լուրջ ներդրումներ չեն եղել. ինչու՞

2016թ֊ից հետո ոչ մի դրսի ու ներսի օլիգարխ լուրջ ներդրում չի արել....
Մի կոպեկ տնտեսության մեջ չի դրվել... այն ինչ հայտարարվել է, լրիվ կեղծ թվեր են։
Թեթև ներդրումներ եղել են՝ բանկային ոլորտում, խանութների կառուցում, հյուրանոցային կառույցներ, այն էլ կիսատ մնացած ծրագրեր են եղել։
2016֊2018թթ Հայաստանից դուրս է բերվել այս երեսուն տարվա դուրս բերվածի մոտ 60%֊ի չափով։
Եվրոպայում հայերը մանր ու միջին, մի քանի հատ էլ խոշոր, ինչպես Ֆերերո Ռոշերը, բիզնես են ձեռք բերել՝ հիմնականում 2016թ֊ից հետո։
2016թ֊ից մինչև 2018թ֊ Հայաստանի հայերը Եվրոպայում ավելի շատ բիզնեսներ են դրել, քան նախորդ 30 տարիներին։
2016֊2018թթ֊ին նույնիսկ հասել են Սկանդինավիա.... Ստոկհոլմում նույնիսկ ֆաբրիկաներ կան, որտեղ Հայաստանից տարված էժան աշխատուժն է աշխատում։

Դե այսքանից հետո, մի մտածիր, որ ամբողջ օլիգարխիան և իրենց շրջապատը հստակ իմացել են առաջիկա պոլիգոնային իրադարձությունների մասին....
Հ.Գ. Հա՛, էն մի քանի խանութ-հյուրանոց-բանկն էլ չէին անի... բայց դե դա պարտավոր էին, բա հնդիկն ու չինացին պիտի առևտուր անե՞ն, փող ստանան և փոխանցեն, քնեն՝ վերջապես։ Հո էդ փողերը օդում չէին թողնի։
Գրենք ինչ գիտենք... կյանք է՝ մեկ էլ տեսար քնեցինք ու էլ չարթնացանք...


Արմեն Արգինյան