Ստիպողական արձակու՞րդ, իմ քայլականին ուղարկել են չոչ անելու

04/12/2019 10:07
Ստիպողական արձակու՞րդ, իմ քայլականին ուղարկել են չոչ անելու

Կառավարության մեր լրատվական աղբյուրը փոխանցում է, որ վարչապետ Նիկոլը սրտնեղել է մամուլում շրջանառվող թեմաներից, որոնք առնչվում են Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի ինքնագլուխ  և կոռուպցիոն գործունեությանը: Ըստ մեր աղբյուրի, վարչապետը երկրորդ հարկադիր արձակուրդն է ձևակերպել մարզպետի համար, որպեսզի մեդիա դաշտում Ռոմանոսը որոշ ժամանակ չերևա, մինչև  կմարվեն ու կմոռացվեն կոռուպցիոն շշուկները:
Անհասկանալի է, որ  Կոտայքի մարզպետին իր կուսակցականապետն ուշացած չեզոքացնում է, սակայն մի ողջ մարզի աշխատանքներն արդեն իսկ պարալիզացված են: Համայնքային  ու գերատեսչական ղեկավարնեըը վրդովված, մարտական տրամադրված սպասում են  գործից գլուխ չհանող մարզպետի վերադարձին: Կվերադառնա՞ մարզպետը, թե՞՝ ոչ, սպասենք դեկտեմբերի 11-ին:
Հ.Գ. 1 Ֆինանսների նախարարության մեր լրատուն փաստում է, որ Ռոմանոս Պետրոսյանը, նեղ ամբիցիոզ նպատակառումներից ելնելով՝ հրահանգել է սառեցնել Քասախ համայնքի ծրագրերի ֆինանսավորումները՝ ահռելի վնաս պատճառելով համայնքի շահերին:Հիշեցնենք, որ այս համայնքում կառավարության ծրագրով մանկապարտեզի շենք է վերակառուցվում: Այն շահագործման պիտի հանձնվեր սեպտեմբերի 22-ին:Սակայն մինչ օրս քասախցի մանուկները սպասման մեջ են: Նմանատիպ և այլ ձևերով  վնասվել են՝  Սոլակի, Կոտայքի, Մրգաշենի, Գեղաշենի, Բալահովիտի համայնքների շահերը:
Հ.Գ.2 Արձանագրենք, որ տևական ժամանակ է, ինչ համայնքի որոշ ղեկավարներ լրագրողներիս մոտ անկեղծանում են, որ Կոտայքի մարզպետը սիրում է կրկնել, որ սա իր երազած Հայաստանն է և յուրային է համարում միմիայն նրանց, ովքեր իր անձնական գրպանի  հարկման դաշտում են:Նրանք արտոնյալ համայնքապետերն ու ԲԿ- տնօրեններն են, որոնց համար պետական ծրագրերը ծորացող գումարների ծորակ են հիշեցնում:


Ամալյա Սահակյան