Գարիկ Սարգսյանը որոշել է փոխել Արտաշատ քաղաքի անունը

03/12/2019 17:19
Գարիկ Սարգսյանը որոշել է փոխել Արտաշատ քաղաքի անունը

Ըստ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը երկար մտորումներից հետո, որոշել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին պաշտոնանկ անել, փոխարենը՝ ՏԿԶՆախարար Սուրեն Պապիկյանին խորհրդական նշակելով:
Անգրագիտությամբ աչքի ընկած Գարիկ Սարգսյանը, հետաքրքիր է ի՞նչ խորհուրդ պետք է տա Սուրեն Պապիկյանին, այն դեպքում, որ ո՛չ թվաբանություն գիտի, ո՛չ կարդալ, դե կենսաբանական ու աշխարհագրական գիտելիքների վրա էլ ամբողջ երկիրն է «ղժժում» արդեն մեկ տարուց ավել:
Հ.Գ. Խորհրդական նշանակվելը, դեռ նախորդ իշխանություններից եկած սովորության համաձայն՝ քաղաքական գերեզմանոց է, ու փաստորեն Նիկոլի կումիր Գարիկն էլ հայտնվեց այնտեղ:
Մեղկ էր թռչնակը... թե՞ սա էլ քարաճիկ չուներ:

Հ.Գ.2 Ի դեպ, մի զավեշտալի պատմություն էլ Ալիգատորից: Մի նեղ շրջապատում, ճաշի սեղանի շուրջ, քայլած Գարիկը որոշել է մի հանճարեղ բան խոսել, ու հերթական անգամ ընկել հիմար դրության մեջ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Գարիկը բաժակ է վերցրել ու ասել, որ «ամեն ինչ ենք փոխելու».

-Օրինակ, Արտաշատը՝ քանի տարիա մնացելա նույն անունը, ում ասում ես Արտաշատ, ասում են Մխչյանի ռայոնիցա՞, սաղի մոտ Արտաշատը Հովիկ Արգամիչի անունի հետա կապվում,- զարմացած սեղանակիցները վախեցած հիշեցրել են թագավորանիստ քաղաքի ու Արտաշեսյան դինաստիայի մասին: Հասկանալով, որ հերթական անգամ բլթացրել է, Գարիկը փորձել է շտկել իրավիճակը,- Խոսքի՝ Վան, ի՞նչ վատ անունա,- ասել է Տանզանիայի տեղը չիմացող, հեկտարը մետրից չտարբերող, կոկորդիլոսին թռչունի տեղ դրած Նիկոլի կառավարության անդամը:

Արմեն Սարգսյան