Եթե Վանոն մի քենի էլ ունենար. թե ինչպես հարստացավ Գռզոն

02/12/2019 23:21
Եթե Վանոն մի քենի էլ ունենար. թե ինչպես հարստացավ Գռզոն

Ոչ վաղ անցյալում, «Գռզո» մականվամբ մի բոմժ էր ապրում՝ 90-ականների Հայաստանում:

Օրնիբուն, այս անլվա ու քաղցած, հանց ցամաք ձորի աղվես հիշեցնողը մտածում էր ինչպես հարստանալ ու գտավ  բանալին՝ ոչ ավել, ոչ պակաս փոքր եղբեր՝ Սարոյի համար կնության առավ մարդասպան Վանոյի՝ Վանո Սիրադեղյանի վերջին կնոջ քրոջն ու սկսեց ագահաբար թալանել երկիրը՝ կոպեկներով սեփականաշնորհելով երկրի հարստությունը՝ գործարաններ ու դազգահներ, բանկ, կինոթատրոնի շենք ու բնակարաններ, ոսկի ու թանկարժեք մետաղներ:

Կեղտը ոսկու կարասն էր ընկել:

Երևանյան «ռեկետների» սերիալների արդյունքում շքեղ ավտոմեքենաների հավաքածուն պատկանում էր Վանոյի բաջանաղին, այսինքն՝ «Գռզոյին», ով մեխանիկորեն դարձավ քրեաօլիգարխ, ապա՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյան:

Ու այս Խաչատուր Սուքիասյան քրեաօլիգարխն իր ենթակայության տակ առավ հայկական տպագիր մամուլը՝ «Առավոտ», «Մոլորակ», «Չորրորդ իշխանություն», «Օրագիր» հետո՝ «Հայկական Ժամանակ», «Հրապարակ» ու «Տարեգիր» ու այլ զրթ ու զիբիլներ: Լեւոն Տեր-Պետրոսյանի գրչակներին իր բիզնեսների «զդաչիներով» պահած Գռզոն, խմբագիրներին շահագռգռում էր թույն ու ատելություն սփռել՝ շեշտը դնելով հայաստանցի-ղարաբաղցի ազգակործան տարանջատմանը: 

Փոխարենը, սրանց էջերում՝ հարուստ, օսլայած օձիքով «Գռզոն» ճամարտակում էր ու տնտեսական թեզեր առաջ քաշում, իրեն լուրջ տնտեսագետի տեղ դրած, այնինչ՝ Գռզոն այդպես էլ մնաց չարչի՝ ունենալով իշխանական ռեսուրս ու կարողություն, նա առեւտրից անդին չանցավ:

Ինչեւէ:

Փթթում էր Գռզոն, քանի դեռ Վանոն իշխանական թամբին էր... Վանոյի «ծլկելուց» հետո, Գռզոն էլ սկեց՝ որբացավ, ու ջրի հատակն անցավ, երբեմն քիթը հանում էր իշխանություններին գովերգում՝ նոր տիրոջը փնտրելու անհագ ցանկությամբ ու էլի սկում( Մի առանձին թեմա է 2000-2008թթ. նրա քաղաքական ճակատագիրը, ԿԳԲ-ի Հրանտն ու սրանց վերբովկան, դրան էլ կանդրադառնամ առանձին: Հեղ.):

2008թ-ի նախագահական ընտրություններից հետո, Խաչատուր Սուքիասյան դարձած Գռզոն, ծնկի եկավ, համբուրեց Սերժ Սարգսյանի թուրն ու էլի մի քանի բան ու ու նոր տիրոջը գտած հավատարիմ շնիկի պես պոչն ուրախ-ուրախ թափ տալով, քիթը վեր-վեր պահած նոր բիզնեսներ էր բացում, կարմիր ժապավեններ կտրում ու քծնում նախագահ Սերժ Սարգսյանին:

Ճիշտ է, վերջինիս թիկունքում հաճախ էր բողոքում, որ իշխանությունների հետույքում տեղավորվելն իր տղայական պատկերացումներին իբր հարիր չի, բայց դե տեղը տաք էր՝ չնայած մի քիչ մութ էր:

2018թ-ի հայտնի դեպքերը շրջանցելով, միայն փաստենք, որ Սերժ Սարգսյանին դավաճանելը Գռզոյի համար շատ հեշտ եղավ՝ Գռզոն թռավ իրեն ծնած ու սնած ՀՀՇ-ի հոգեզավակի գիրկը՝ մուծվելով ու հարստացնելով Աննա-Նիկոլ զույգին՝ Կանադայի առանձնատունն ու բիզնեսները վկա:

Գռզոյին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ Սուքիասյան եղբայրները ոչինչ չեն խնայում Նիկոլի իշխանության  համար՝ Խաչիկը «էլիտայի» քմահաճույքներն է բավարարում, իսկ Սարոն միջին ձկներին է կերակրում՝ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան եւ այլն:

Ի դեպ, հնարամիտ Գռզոն մի ծառայություն էլ է մատուցում Նիկոլին. իրեն պատկանող «Հայէկոնոմբանկի» հասարական ու քաղաքական այն հաճախորդներին, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ ու կուտակված վարկային պարտավորություններ, առաջարկում է գործարք. խոսսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, կամ ցուցմունք տալ:

Ականջը կանչի Կոլոտ Հովոյի...

Ըստ մեր տեղեկությունների, վերջերս մի առաջարկ էլ արվել է գեներալներից մեկին, ով միլիոններով պարտավորություն ունի, դրա ձայնն էլ շուտով կլսվի...

Հ.Գ. Ի դեպ, այսօր Գռզոն խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին ու լրագրողներին բողոքել, որ Սերժենք իրենից բիզնեսներ են խլել... Լա՛վ է՜... իսկ այդ բիզնեսները քեզ որտեղի՞ց, Գռզոտ պապու՞ցդ էիր ժառանգել, թե՞ կինդ էր օժիտ բերել... Խչո՛, քամակից-քամակ ուղիղ անցումը հղի է լուրջ առողջական վտանգներով, չնայած ի՞նչ եմ ասում՝ грязь любит грязь:

շարունակելի...


Արմեն Սարգսյան