«Աղքատի համար փայտ չկա, ամեն ինչ իր գինն ունի»

02/12/2019 15:12
«Աղքատի համար փայտ չկա, ամեն ինչ իր գինն ունի»

Մեր կայքին է դիմել Տավուշի մարզի բնակչուհիներից մեկը՝ բարձրաձայնելով, հատկապես սոցիալապես անապահով ազգաբնակչությանը հուզող խնդիրներից մեկի մասին:

«Ես՝ Դիլիջան քաղաքի բնակչուհի Սեդա Սիմոնյանս տեղեկացնում եմ, որ 81 տարեկան եմ, ամուսինս մահացած է, ապրում եմ աղջկաս հետ։ Աղջիկս 3-րդ խմբի հաշմանդամ է, գնացել եմ  Դիլիջանի Ազգային պարկ, տնօրենի՝ Սուրիկ Աղաջանյանի մոտ, ներկայացրել եմ դիմումս։ Խնդրել եմ օգնել վառելափայտով, ներկայացնելով տեղեկանք, որ մեր ընտանիքը հաշվառված է Դիլիջան համայնքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում եւ օգտվում ենք սոցիալական նպաստի իրավունքից։ Ներկայացրել եմ նաեւ աղջկաս՝ Լիանա Գրիգորյանի հաշմանդամության պատճեն։ Տնօրենը կարդաց դիմումս, չընդունեց փաստաթղթերը եւ պատասխանեց, ասելով, որ մենք փայտով չենք օգնում, մեկ կուբամետր փայտը 18 հազար դրամ է, կուզես գնիր, եթե ոչ բենզին գնիր, մեքենան բեր, տարածքը կտրվի, մեքենան բարձիր, գումարը մուծիր 7-8 հազար դրամ ու տար։ Կամ էլ դիմիր մարզպետարան, քաղաքապետարան, որպեսզի գումարը փոխանցեն ինձ, փայտը ձեզ տրվի։

Հրավիրում եմ ձեր ուշադրությունը՝ փայտը տրամադրում են նրանց, ովքեր վաճառում են կարիքավոր մարդկանց վրա, մեզ նման մարդկանց համար փայտ չկա:
Դիմող՝ Սեդա Սիմոնյան»: