Տափերականի ապագա համայնքապետը. Ոսկան Միսակյան

02/12/2019 14:35
Տափերականի ապագա համայնքապետը. Ոսկան Միսակյան

Արարատի մարզի 4 հազար 40 բնակիչ ունեցող Տափերական համայնքում դեկտեմբերի 8-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ:

Հիշեցնենք, որ գործող համանյքապետը հրաժարվել է առաջադրվելուց: Պատկերավոր ասած՝ դաշտը բաց է:

Համայնքապետի պաշտոնի համար ռինգ են մտել 8 թեկնածուներ:Մեր սոց և բլից հարցումների արդյունքում պարզվեց, որ ամենահավանական թեկնածուն Արարատի մարզպետարանի հողաշինարարության վարչության գլխավոր մասնագետ  Ոսկան Միսակյանն է:

-Մեր  նախընտրած թեկնածուն՝ Ոսկան Միսակյանը, անկուսակցական, բարձրագույն կրթությամբ, ուսյալ ու գիտակ, լայն շրջապատի տեր, համայնքի խնդիրներին քաջատեղյակ մարդ է, իր ծննդավայրի հողին ու ջրին նվիրված անձ է, գործունյա, ստեղծող, արարող: Նա մեր մարզի և Տափերականի հողերին ծանոթ է՝ թիզ առ թիզ:Մեր ցավոտ  հիմնախնդիրը՝ խմելու ջուրն է, որ օրական  1-2 ժամ են տալիս, չենք հասցնում հավաքել մեր կենցաղային հարցերը լուծելու համար,-բողոքեցին տափերականցիները,-Հավատում ենք ու վստահում, որ մեր Ոսկանը գիտե դրա լուծման ուղին, -պատմում էին նրա համագյուղացիները,-Նրա կինը՝ Լիանա Մկրտչյանը, մեր երեխաներին երաժտություն է ուսանում, լավ ընտանիք ու երեխաներ ունի: Մի խոսքով  կարգին, պրագմատիկ մարդ է, լիդերական հատկանիշներով օժտված,-վստահեցնում էին տափերականցիները,-Մենք, համայնքում մեծամասամբ վանեցիներ ենք: Մեր պապերը գաղթել են Վանից: Այս համայնքի հիմնադիրներից մեկն էլ Ոսկանի պապն է եղել, դեռևս 1928-30-ական թթ-իցԴեկտեմբերի 8-ին տափերականցիները միահամուռ իրենց քվեն տալու են բանիմաց թեկնածուին՝ Ոսկանին,-հավատացրին տեղաբնակները:
Տափերականում շրջելիս ականատես եղանք համայնքային անմխիթար ճանապարհների, ակնհայտ երևում էր, որ երկար ժամանակ բարձիթողի վիճակում են գտնվել:Հակառակ սրան բարվոք վիճակում էր գտնվում դաշտամիջյան ճանապարհները, որտեղով գյուղացիներն անարգել տեղափոխում էին աշնանային մրգերի արկղներն ու այնտեղ ձմռան համար խնամքով պահված բերքի տեսականիները:

Բարվոք էր նաև ոռոգման ջրի հարցը: Գերեզմանները բաժանված էին հնի ու նորի, համայնքի աջ և ձախ մասերում: Բացակայում էր ցանկապատը:

Կենդանիները ցանկացած իրավիճակում կարող են պղծել ննջեցյալների շիրիմները: Տափերականն ունի  մանկապարտեզի լավ շենք, գործող մշակույթի տուն, բուժ ամբուլատորիա: Համայնքում առկա էր գինու  3 գործող գոծարաններ և 1 ալրաղաց, որտեղ 35 տոկոսով լուծված է տափերականցիների զբաղվածության խնդիրը:

Մեր այն հարցին, թե ինչու՞ չի առաջադրել իր թեկանածությունը գործող համայնքապետ Միհրան Մանասերյանը, գյուղացիները ուսերը թոթվեցին՝ ասելով.

-Նա իր գինու-կոնյակի գործարանով է զբաղված, միգուցե գերադասեց իր անձնական բիզնեսը, ի՞նչ իմանանք…-պատասխանեցին գյուղացիները:
Օրվա վերջում հանդիպեցինք աշխատանքից վերադարձած թեկնածուին՝ Ոսկան Միսակյանին և հարցրեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված համայնքապետի ծանր ու պատասխանատու գործին լծվելը:
-Համագյուղացիներիս պահանջն է՝  բարեկեցիկ , զարգացած  Տափերական ունենալը:
Բնակիչները  հարկերի, տուրքերի գանձման դիմաց պահանջում են համարժեք ծառայություն, արդյունավետ աշխատանք, լավ կառավարում,-պատասխանեց Ոսկան Միսակյանը,- նախաձեռնող խմբի պահանջով եմ առաջադրել թեկնածությունս: Փորձս, գիտելիքներս ծառայեցնելու եմ Տափերականի զագացման գործին,  համագյուղացիներիս հուսախաբ հաստատ  չեմ անի, սա ի գիտություն բոլորին,- ասաց թեկնածուն:

Ամալյա Սահակյան