Հրամայել է ղեկավարներին լքել պաշտոները. «Դուխավիկ» կոռուպցիոները

02/12/2019 14:15
Հրամայել է ղեկավարներին լքել պաշտոները. «Դուխավիկ» կոռուպցիոները

Կոտայքի մեր հավաստի լրատուն հայտնում է, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լավ հասկանալով, որ մոտենում է իրենց ձախողած իշխանության վերջը, որոշել է խոշոր գումարներ դիզելով հեռանալ: Բանն այն է, որ մարզի մի քանի համայնքապետերին և ԲԿ-ի տնօրեններին, ովքեր մարզպետի հարկման դաշտում գրանված չեն, Կոտայքի իշխանիկը «դուխով» հանձնարարել է անհնազանդներին՝ ինքնակամ ու սուսուփուս լքել պաշտոնները:

Ըստ մեր լրատուի, հերթի կանգնած ապագա պաշտոնյաները, որոնք նախօրոք արդեն  իսկ մուծվել են  Ռոմանոս Պետրոսյանին «աթոռների գները»՝ սրտատրոփ սպասում են իրենց աշխատանքի անցնելուն:

Ինչպես ասում են՝ ախորժակն ուտելուց է մեծանում:

Եղվարդի ԲԿ-ի տնօրեն՝ Ա. Նազարյանն անկախ իր կամքից, մարզպետի անսպասելի  որոշմամբ դարձել է ԺՊ, որովհետև նրա պաշտոնի համար մուծված ոմն X  անհամբեր, սպասում է իր գնած աթոռին:

Մեր լրատուն հավաստիացնում է, որ մարզպետը խիստ հրահանգել է, որ ոչ մեկը չհանդգնի ընդդիմանալ, այլապես՝ իրավապահները կթակեն նրանց դռները:
-Կոտայքի բդեշխը մի այլ կարգի է կատաղել, փողի հոտը ռունգներում, օրենքն էլ է շրջանցում, նրան ոգևորում է ամեն ամիս Նիկոլի գաղտնի հրամանով ստացած պարգևավճարները,- վստահեցրեց մեր լրատուն:
Հ.Գ.  Ռոմանոս Պետրոսյանը կկարողանա՞ առանց ցնցումների, տուն ուղարկել մարզի ԲԿ-ների տնօրեններին և մարսել նախօրոք վերցրած գումարները ապագա պաշտոնյաներից, թե՝ ոչ… մոտ ժամանակները ցույց կտան:
Անի Մադոյան