«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին նախորդ տարվանից քիչ գումար է նվիրաբերվել

29/11/2019 11:43
«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին նախորդ տարվանից քիչ գումար է նվիրաբերվել

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։

Հանգանակվել է 9.856.100 դոլար։

2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։
22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 635 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, 970 ընտանիքների համար բնակարաններ են կառուցվել, ինչպես նաեւ 585 կմ՝ ջրագիծ, 364 կառուցված, վերանորոգված, կամ վերակառուցված դպրոց, 75 կառուցված կամ նորոգված բուժհաստատություն, 59 մշակութային եւ սպորտային կենտրոն, 29 համայնքային կենտրոն, 115 ջերմոց, 173 կրթական, գիտական եւ մշակութային ծրագիր է իրականացվել։