Ահազանգ. Մասիս ԲԿ-ում աշխատավարձները ուշացնում են, տույժ ու տուգանքները չեն վճարում, ինչու՞

29/11/2019 11:15
Ահազանգ. Մասիս ԲԿ-ում աշխատավարձները ուշացնում են, տույժ ու տուգանքները չեն վճարում, ինչու՞

Այսօր, Մասիս ԲԿ-ի բժշկուհիներից մեկն այցելելէր մեր խմբագրություն և վրդովված տեղեկացնում էր, որ ԲԿ-ի տնօրեն՝ Հայկ Հովհաննիսյանն ուշացնում է իրենց  աշխատավարձները, չի վճարում աշխատակիցների տույժ ու տուգանքները:
-Մեկ, երկու ամիս հետ են  ընկնում աշխատավարձները, պատճառը ո՞րն էԳրեք սրա մասին, Առողջապահության նախարարությունը միջոցներ ձեռնարկի, խոսքը  6մլն-ի մասին է, 40-ը բազմապատկեք 0,15-ով, ըստ աշխատանքային օրենսգրքի թիվ 198 հոդվածի համաձայն և տեսեք թե գործատուն ինչ չափով է տուժում՝ գործից անտեղյակ տնօրենի պատճառով,- արդարացիորեն բողոքում էր բուժ աշխատողը:
Նարինե Հասրաթյան