Կոռուպցիայի դեմ «պայքարողներն» ուղն ու ծուծով թաղված են դրա մեջ

28/11/2019 12:44
Կոռուպցիայի դեմ «պայքարողներն» ուղն ու ծուծով թաղված են դրա մեջ

Արարատի մարզի մեր հավաստի աղբյուրների պնդմամբ, վերջին ամիսներին մարզպետ քայլած կոկորդիլոսը գերթանկարժեք ավտոմեքենաներ է ձեռք բերել: Մասնավորապես, Գարիկ Սարգսյանի ավտոտնակում հանգրվանել են վերջին մոդելի «Պրադո» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաեւ մարել է 70 հազար ԱՄՆ դոլարին համարժեք իր պարտավորությունները:
Նույն աղբյուրի տեղեկություններով, սրանք մարզպետի երեւացող ձեռքբերումներն են, քանի որ նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծ է, ի շնորհիվ նրա սկանդալային գործունեության եւ հանցավոր գործողությունների, Գարիկը փորձում է աչք ծակող գնումներ չանել: Փոխարենը՝ կուտակում է ոսկու ձուլակտորների միջոցով:

Հ.Գ.-1Ըստ մարզային մեր աղբյուրների, սկանդալային Գարիկն իր արտահայտած տխմար մտքերով, ու օրինախախտ գործողություններով, ձանձրացրել է իր տերերին, ըստ նույն աղբյուրի, Գարիկի տեղափոխման հրամանն արդեն պատրաստ է, բայց չգիտեն, թե սրան ումո՞վ փոխեն, կամ արժե՞ որ փոխեն, քանի որ նույն այդ տերերի ապագան է խիստ մշուշոտ:

Հ.Գ.-2Ըստ ինսայդերական աղբյուրների, Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում է կայացվել, դեռ ամիսներ առաջ Գարիկ Սարգսյանին տեղափոխել Կադաստրի կոմիտե, սակայն մի իքս պահի Նիկոլը հիստերիկ ձայնով ճչացել է. «Ախր էդ ոչխարը հեկտարը մետրից չի տարբերում, ես դրան կադաստր ո՞նց տանեմ...», այստեղ հակադարձենք Նիկոլին՝ քո այդ ո՞ր կադրն է իր գործին տիրապետում, որ այս մանկամիտն էլ հող չափել չգիտի:

Արմեն Սարգսյան