Մենք չենք դառնալու պոպուլիզմի զոհ
28/11/2019 10:45

«ժողովրդավարություն», «հավասարություն», «ազատություն» և այլն, այս բառերը մշուշոտ են այսօր,այնքան մշուշոտ,որ նույնիսկ խիտ ծավալներով դրանք չեն կարող ճշգրտորեն բացատրվել:
Բառերի ուժը սերտ կապի մեջ է նրանց առաջ բերած պատկերների հետ և լիովին անկախ է նրանց իրական նշանակությունից: Շատ հաճախ, առավել մշուշոտ իմաստ ունեցող բառերը մեծագույն ազդեցություն են ունենում ամբոխի վրա: Կան հայտարարություններ, կոչեր, որոնց հաճախ կրկնվելու դեպքում սկսում է գործել միայն այն ժամանակ ,երբ այն կրկնվում է հաճախ և, նույն արտահայտություններում:
Պատմությունը ցույց է տալիս որ կա հռետորաբանության միայն մեկ ուշագրավ գործիչ ՝ կրկնություն:
Կրկնության միջոցով գաղափարը մտքում ներմուծվում է այնպիսի աստիճանի, որ ի վերջո այն արդեն ընդունվում է որպես ապացուցված ճշմարտություն: Այս ամենը նմանէ մի տեսարանի երբ մարդը միևնույն
թերթում անընդհատ կարդալով, որ Ա-ն լիակատար չարագործ է, իսկ B- ն ազնիվ մարդ է, մենք վերջապես համոզվում ենք դրանում:
Եվ այս ամենը նստում է մարդու ենթագիտակցության մեջ,երբ կարդացածտ չես համեմատում մեկ այլ թերթի գրառման հետ:Միայն հաստատումը և կրկնությունը ի վիճակի են մրցակցել միմյանց հետ, քանի որ այս դեպքում նրանք ունեն նույն ուժը: Ահա այս ամենը պատճառ է հանդիսանում ,որ կուրորեն հավատացող զոմբիները երբեք չեն ձգտել ճշմարտության:
Ճշմարտութունը հեռանում է ապացույցներից, որը նրանց դուր չի գալիս, և նախընտրում են խոնարհվել խաբեության առաջ: Եվ մոլորությունը գրավում է նրանց:
Սակայն ուզում եմ հիասթափեցնել ձեզ `ամբոխին մոլորեցնող հռետորներ`այսօր սթափներս շատ ենք,մեր բանկը շատ մեծ է,որն ավելանում է ամեն օր:Մենք բոլորս ունենք մեկ գաղափար ,մեկ արժեք ,մեկ նպատակ `հայի գենը, մեր եռագույնը,մեր Արցախը: Ու մենք չենք տրվելու մոլորության ,մենք ենք կառուցելու մեր վաղվա Հայաստանը:
Կյանքը կանգ չի առնում :Մենք չենք դառնալու պոպուլիզմի զոհ: Հ.Գ. Նա ,ով գիտի ,թե ինչպես մոլորեցնել ամբոխը, հեշտությամբ դառնում է նրա տերը :

- «Զատիկում» թույլ չտվեցին հանդիպել երեխային
- Ինչպես են խարդախներն ու գողերն օգտվում հեղափոխության արժեքներից
- Հրապարկ. Ամենօրյա ռեժիմով պատրաստվում են իշխանափոխության
- Մարզպետի եղբայրը վթարի է ենթարկվել
- Մտավոր հետամնաց, անձնագիր չունեցող 27-ամյա Արշակը՝ թրաֆիքինգի զո՞հ
- ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին
- ՏԻՄ ընտրություններ
- ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ-ի դիմաց. ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները սպասում են Արայիկ Հարությունյանին
- Ուշադրություն, Սկանդալային բացահայտում է լինելու
- Քաշային կարգ չունեցող սորոսի գործակալ ԱԽՔ «ղեկավարը»