Հարկադի՞ր պարապուրդ

26/11/2019 13:24
Հարկադի՞ր պարապուրդ

-Կլյաուզնիկի դարա, լավագույն լուծումը ոչինչ չանել...,- սա մի հատված է մարզային մի չինովնիկի հետ առանձնազրույցից, որը պատկերավոր ներկայացնում է Նիկոլի թվի Հայաստանը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության մարզերը մշտապես եղել են HZHAM.am-ի դիտակետում: Աշխատողին խրախուսելով, անաշխատունակությունը պարսավելով, ներկայացրել ենք մարզերի առօրյան՝ բարձրաձայնելով ու մատնացույց անելով խնդիրները: 

Այսօր, սակայն, բախվել ենք մի իրականության, որտեղ անգամ ամենագործունյա համայնքապետերն ու տեղական չինովնիկները չեն ուզում աշխատել:

Զրուցակիցներիցս մեկը գլխով ցույց տալով համակարգչի էկրանն ասում է.

-Առավոտից գալիս նստում պոկեր եմ խաղում... մի ծիծաղեք, մարդ վախենում է գործ անի: Բոլոր մարզերում նույն պատկերնա՝ մարզպետներն ամեն համայնքում մարդիկ ունեն, որ իրենց գործ են տալիս. կապ չունի լա՞վ գործ ես անում, թե՞ ջուր ես ծեծում, անմիջապես տեղ են հասցնում ու եթե մարզպետի թրի տակով էլ չես անցել ուրեմն քրեական գործդ պատրաստ է: Դրա համար՝ չի սխալվում նա ով չի աշխատում, նստած սպասում ենք էս կինոն երբ կպրծնի, արդյունքում աշխատանքներն են դոփում տեղում, բայց ի՞նչ արած,- անկեղծանում է զրուցակիցս ու փութով սեղմում համակարգչի մկնիկի կոճակը՝ «պարտիան տանուլ չտալու համար»:


Անի Մադոյան