Գյուղը նշել է 200 ամյակը (Տեսանյութ)

26/11/2019 11:53
Գյուղը նշել է 200 ամյակը (Տեսանյութ)

Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքում նշվել է Շահնազար-Մեծավան գյուղի 200 ամյակը։
-Մեծավանցի լինելը մեծ պատիվ է, թասիբով, աշխատող, ստեղծող մարդիկ ենք։ Բայց էսօր շատերը ապրում եւ աշխատում են ռուսաստաններում, տուն չկա, որ արտագնա աշխատող  չունենա։  Դրսի հույսով ենք ապրում, եթե դրսում աշխատող ու օգնող էլ չլինի, կարիքի մեջ կկորենք։ Հեռու, ցուրտ տարածքում ենք ապրում, ժողովրդի վիճակը ծանր է, ապրուստ չունենք, մոլորվել ենք,-ուրախանում եւ միեւնույն ժամանակ իրենց սոցիալական խնդիրների մասին են հիշեցնում միջոցառման մասնակից մեծավանցիները։   

Մանրամասները՝ տեսանյութում: