Մինչ սրանք սորոսի փողերով պառկում են թուրքի տակ ու գնում Բաքու, նույն օրը ազերին կրկնակի դիվերսիա է իրականացնում...

26/11/2019 11:05
Մինչ սրանք սորոսի փողերով պառկում են թուրքի տակ ու գնում Բաքու, նույն օրը ազերին կրկնակի դիվերսիա է իրականացնում...

Երկու օր է մտածում էի՝ գրե՞լ, թե՞ չգրել... ու երևի չգրեի, բայց այսօրվա սրանց Բաստիլի գրավման մասին խոսակցությունը ազդեց նաև իմ նյարդերի վրա։
Ուրեմն մինչ քանանցի Արտյոմ Երկանյանը՝ հայի անունից, Բաքվում՝ ազիկի անունից հանդես եկող այլ քանանցիների հետ խաղաղասիրական մերձեցումների մեջ էր, մինչ Նիկոլ ոչինչը Իտալիայում սեր ու հանդուրժողականություն էր քարոզում՝ ստորանալով ազերի լրագրողի առջև, մինչ Աղազարյան Հովիկը նիկոլին Հիսուսացնում էր, իսկ Ալենը՝ հանուն փրկիչի Բաստիլ գրավում, իսկական հերոսները՝ այս ցրտին «Բաստիլը» իրոք պաշտպանում են...
Մինչ սրանք սորոսի փողերով պառկում են թուրքի տակ ու գնում Բաքու, նույն օրը ազերին կրկնակի դիվերսիա է իրականացնում... ( հասկանալի պատճառներով մանրամասներ չեմ նշում):
Այն, որ ազիկը դիվերսիաներ է իրականացնում, դրա մեջ արտառոց բան չկա... միշտ էլ արել են և ստացել են համաչափ պատասխան։ Այս անգամ էլ գլխիկոր հեռացան՝ տալով զոհ։
Այս դաբլ դիվերսիայի արտառոցն այն էր, որ՝
1. Այն տեղի ունեցավ Ադրբեջանի հետ խաղաղասիրության և եղբայրության Նիկոլի ճառերի և Երկանյանի՝ Բաքու այցի օրը։
2. Այս դիվերսիայի և հայ զինվորի աչալուրջ գործողությունների մասին առաջին անգամ՝ պետական մակարդակով, մամուլը լռեց...
Հետաքրքիր է՝ ինչու՞ են լռում... դեռ ի՞նչ հույսեր են փափագում, հը՞...

Հ.Գ. Ո՜չ մի թիզ հող թշնամուն...

Արմեն Արգինյան