Հայաստանի 17 հազար քաղաքացի ռուսական անձնագիր է ստացել

26/11/2019 10:48
Հայաստանի 17 հազար քաղաքացի ռուսական անձնագիր է ստացել

Ըստ ռուսական «Իզվեստիա»-ի, 2019 թվականին ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 1.5 անգամ:

ՌԴ ՆԳՆ-ի և «Ռոսստատ»-ի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին անձնագիր է տրամադրվել 285 հազար օտարերկրյա քաղաքացու, ինչը 48%-ով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հրապարակված տվյալների համաձայն՝ այդ ընթացքում ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի: ՌԴ քաղաքացիություն ստացողների շարքում բացարձակ առաջատարը Ուկրաինայի քաղաքացիներն են (146 հազար), որոնց հետևում են Ղազախստանի (35 հազար), Տաջիկստանի (30 հազար), Հայաստանի (17 հազար), Ուզբեկստանի (14 հազար), Մոլդովայի (11.5 հազար) քաղաքացիները: