Ազատավանի, փողերի մեջ թավագլոր՝ «տարօրինակ ղեկավարը»

25/11/2019 17:00
Ազատավանի, փողերի մեջ թավագլոր՝ «տարօրինակ ղեկավարը»

Արարատի մարզի Ազատավանի համայնքապետ՝ Պետիկ Ղազարյանն, ըստ իր համագյուղացիների, «խառը մարդ» է, որից նրանք գլուխ չեն հանում: Ըստ բնակիչների, նրա ձեռքի հեռախոսը երբեք չի իջնում նրա ականջից:
-Խոսում է՝ Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, ԱՄՆ-ի գործընկերների հետ, ամեն  րոպե ու ժամ գումարների առք ու վաճառքի մեջ է,- զարմանում են ազատավանցիներն ու շարունակում,- Փողե՞ր է լվանում, ի՞նչ է անում, չգիտենք: Ողջ օրը խառնված ու զբաղված վազում է:Ազատավանում ունի երկհարկանի սուպերմարկետ, որտեղ օձի ձուն էլ կճարես, ունի բազմապիսի ու քանակի նոր դասի ավտոմեքենաներ, ահռելի ունեցվածքի ու հարստության տեր է, -պատմում էին ազատավանցիները,-երջանիկ ու հաջողակ մարդ է մեր ԲՀԿ-ական Պետոն, նախորդ համայնքապետից բյուջեով շուրջ 180 մլն դրամ ժառանգություն ստացավ: Մեր աչքին թոզ փչեց թե մանկապարտեզ ու եկեղեցի եմ սարքում, սուբվենցիոն ծրագրերով փողոցներ եմ ասֆալտապատում:Բայց համայնքը ոչ մի առաջընթաց էլ չարձանագրեց: Ինչպես կայինք, այդպես էլ մնացինք: Մնացինք՝ Պետոյի հեռախոսազրույցներին ականատես ու վիզներս ծուռ: Մի կապը կտրած, հաբռգած որդի ունի, որ ջիփով ելավ տռասին, պիտի կպնենք պատերով, մինչև գա անցնի: Համայնքում ունի իր թայֆան, որ իր համար մարդ կպատառոտի: Համայնքում միայն ՀԱԿ-ի Մարոյից է խրտնում, որովհետև Մարոն Պետոյին հա «տոկով» է տալիս, դիմում է թերթերին, մարզպետարան ու կառավարություն է գրում:
Անի Մադոյան