Ոստիկաններն առգրավվել են քաղաքացու գույքն ու չեն վերադարձնում(Տեսանյութ)

25/11/2019 16:48
Ոստիկաններն առգրավվել են քաղաքացու գույքն ու չեն վերադարձնում(Տեսանյութ)

«Ե՞րբ կվերադարձնեք»,-հարցնում է ՀՀ քաղաքացին:

Մեր կայքի ընթերցող, խաչփարցի՝ Սամվել Գրիգորյանը դիմել է մեր  օգնությանը պարզելու համար, թե ինչու՞ մինչեւ օրս Մասիսի ոստիկանությունը չի վերադարձնում իր 35 հազարը, կամ խողովակները, որ ինքը գնել է համագյուղացի Նիկոլ Կարապետյանից ու Գառնիկ Միքայելյանից:

-Ես տեղեկացված չեմ եղել, որ դրանք գողացված են եղել, 35 հազար գումարով գնել եմ՝ տան կտուրս վերանորոգելու համար,-ասում է Սամվել Գրիգորյանը,- Գողության վերաբերյալ մարտ-ապրիլ ամիսներին արձանագրություն է կազմվել, առգրավվել են խողովակները ոստիկանների կողմից, սակայն մինչ օրս քրգործ հարուցված չէ, այդ դեպքում ինչո՞ւ չեն վերադարձնում կամ գումարս, կամ խողովակներս: Ոստիկանությունը ցուցանիշ ցույց տալու կարիք ունի՞,-հարցնում է տուժած ճանաչված Սամվել Գրիգորյանը:

Նարինե Հասրաթյան