Դաշտում՝ 10-րդ դասարանում, մեկ աշակերտ է սովորում

25/11/2019 16:35
Դաշտում՝ 10-րդ դասարանում, մեկ աշակերտ է սովորում

Արմավիրի Դաշտի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցի՝ Սամվել Կարապետյանը միայնակ է դասերն անցկացնում ուսուցիչների հետ: Այս մասին մեզ տեղեկացրեց դպրոցի նորանշանակ տնօրեն Սիրանույշ Սահակյանը:
Բնակչության թվով փոքր համայնքում, շուրջ 30 երեխաներ հաՃախում են հարակից համայնքների դպրոցներ:
-Դաշտի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է 2019թ. պետական ծրագրով, սակայն առկա է մասնակի վերանորոգման խնդիրներ, որը դպրոցի սուղ բյուջեի միջոցներով անհնար է իրականացնել,-ասաց տնօրենը:
Անի Մադոյան