Կորած աղջիկը «Զատիկում» է

25/11/2019 16:29
Կորած աղջիկը «Զատիկում» է


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Խաչփարի համայնքի 19-րդ փ.11 տան բնակչուհի, 14-ամյա՝ Ռուզաննա Եսայանը 15 օր է, ինչ անհետացել է: Մեր հրապարակումից անմիջապես հետո, Մասիսի ոստիկանները կորած աղջկան հայտնաբերել են Սայաթ-Նովա համայնքում՝ ընկերուհու տանը:
Մասիսի ոստիկանական մեր լրատուն հայտնեց, որ խեղված ճակատագրով աղջիկը ներկայումս երեխաների աջակցության կենտրոնում է՝ «Զատիկ» ՊՈՀԱԿ-ում՝ հոգեբանական աջակցություն ստանալու նպատակով:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 12 տարեկան հասակում այս անչափահասին բռնաբարել էր համագյուղացի Նիկոլ Կարապետյանը, ում նկատմամբ մինչ օրս քրգործ չի հարուցվել, քանի որ նա գտնվում է  «ՊՆ-ի կապիտան» հանդես եկող Նաիրա Ասրյանի հովանու ներքո: Այս մասին գրել ենք մանրամասնորեն:
Անի Մադոյան