Խուլ ու կույր է ձևանում

21/11/2019 13:40
Խուլ ու կույր է ձևանում

Արարատի մարզի մեր լրատուն հայտնում է, որ մարզպետարանի հողաշինարարության պետը Տարածքային Զարգացման Նախարարություն է ուղարկել բազմաթիվ մարդկանց դիմումներ, ովքեր թույլատրություն են խնդրում՝ շինարարություն կատարելու համար, սակայն նախարարությունից թույլտվություն չեն ստանում:

Թե ո՞րն է պատճառը, մեր լրատուն դժվարացավ պատասխանել: Զայրացած ու սպասելուց հոգնած դիմումատուները սպառնում են գնալ կառավարության շենքի մոտ ու բակ հրավիել Սուրեն Պապիկյանին՝ իրենց պատասխանելու համար:

Ինչու՞ չի մակագրվում իրենց դիմումները, որոնք ամիսներ առաջ ուղարկված են՝ թույտվություն ստանալու համար:

Նարինե Հասրաթյան