Հողի սեփականատերերը՝ փաստի առաջ

21/11/2019 13:28
Հողի սեփականատերերը՝ փաստի առաջ

Արմաշ գյուղի բնակչուհի Մկրտումյան Դուստրիկը եւ գյուղի բնակիչներից շատերը այսօր դատարական քաշքշուկների մեջ են հայտնվել՝ 90-ականներից  սեփականշնորհված հողատարածքների պատճառով։ Վերջիններս այդ հողերը մշակել են առանց քարտեզագրման եւ չափագրման փաստաթղթերին ուշադրություն դարձնելու ու հիմա փաստի առաջ են կանգնած։ Սեփականատերեր կան, որոնք 20 եւ ավելի տարիներով չեն մշակել հողը, արտերկրում են բնակվել, կամ այլ աշխատանքների պատճառով չեն կարողացել իրենց հողամասերին ուշադրություն դարձնել։

Այժմ, երբ որոշակի կարգավորվել է իրենց սոցիալական կարգավիճակը, որոշել են ներդրում անել հողամասերին, որպեսզի մշակեն ու արդյունք ստանան, բայց պարզվում է, որ իրենց հողամասերի եւ փաստաթղթերի մասով բավականին թյուրիմացություններ կան։

Որտեղ դիմում են կասեցվում են, սեփականատերերը հայտնվել են անօգնական վիճակում համապատասխան մարմինների կողմից։