Դատարկախոսությունից՝ աշխատանք
19/11/2019 17:04
.jpg)
-Նախկինում էլ բարդ չի եղել աշխատելը, ինչպես հիմա, ուղղակի նախկին ղեկավարները իրենց անգործությունը արդարացնելով, դժվարացրել են, բարդացրել, թե գումար չկա, կամ տարբեր պատճառաբանություններ են բռնել, իրենց վերադասին մեղադրելով։ Մենք գյուղում ենք ապրում, բայց ամեն ինչ հասկանում ու զգում ենք, աշխատող մարդուն դժվար է խաբելը, խաթրով ու հարգանքով համայնքապետ ենք ընտրում, որ գյուղ շենացնի, ոչ թե գյուղի հերն անիծի, մինչեւ գյուղը կանգնի գերան կոտրի,- վերլուծելով համայնքապետի աշխատանքը պատմեցին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչները:
Չնայած կարճ ժամանակին՝ երեք տարի է, ինչ համայնքում ղեկավարի փոփոխություն տեղի ունեցավ, բայց գյուղն անճանաչելի է դարձել:
Գանձակում, խորհրդային տարիներից հետո, չորրորդ
համայնքի ղեկավարն է գործող համայնքապետ Արմեն Պողոսյանը։ Գյուղում շրջելիս
զրուցեցինք գյուղի բնակիչների հետ, դպրոցահասակ երեխաների ծնողները նշում էին, որ գյուղի
դպրոցներում տարիներ շարունակ չգործող սանհանգույցներն անգամ վերանորոգվել են գյուղապետարանի
միջոցներով։
-Դաժե գյուղում հասարակական
զուգարաններ են սարքվել, դպրոցներում էլ են վերանորոգվել, նոր զուգարաններ, նախկինում
մեր երեխաները գյուղի պադստանցիայի հետեւում էին իրենց կարիքները հոգում։ Բա ինչպե՞ս
հիմա շնորհակալ չլինենք մեր գյուղի համայնքային աշխատողներից։ Գյուղում տարբեր ծրագրեր
են իրականացվել, սկսած ջերմոցային տնտեսություն հիմնելուց մինչեւ կամուրջների, առուների,
ճանապարհների վերանորոգում։ Եթե բարեխիղճ ղեկավար է հասկանում է, որ ժողովուրդը իրեն
վստահում է, ուրեմն պետք է աշխատի, բայց կան էլ, որ չարաշահում են իրենց գյուղացիների
համբերությունը։ Գյուղը մեկ մարդու նման կանգնած է իր զինվորի, երեխաների ու ծերերի
կողքին, տոն լինի, թե դժբախտ դեպք, իրար խաբելու առիթներ հույս ունենք, որ այլեւս չի լինի: Գանձակեցին դատարկախոսությունից հոգնել է, աշխատանք ենք ուզում տեսնել ու հիմա տեսնում ենք-անկեղծանում էին մարդիկ։

- «Զատիկում» թույլ չտվեցին հանդիպել երեխային
- Ինչպես են խարդախներն ու գողերն օգտվում հեղափոխության արժեքներից
- Հրապարկ. Ամենօրյա ռեժիմով պատրաստվում են իշխանափոխության
- Մարզպետի եղբայրը վթարի է ենթարկվել
- Մտավոր հետամնաց, անձնագիր չունեցող 27-ամյա Արշակը՝ թրաֆիքինգի զո՞հ
- ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին
- ՏԻՄ ընտրություններ
- ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ-ի դիմաց. ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները սպասում են Արայիկ Հարությունյանին
- Ուշադրություն, Սկանդալային բացահայտում է լինելու
- Քաշային կարգ չունեցող սորոսի գործակալ ԱԽՔ «ղեկավարը»