Հնի ու նորի պայքար Տափերականում
19/11/2019 16:45

Տափերական գյուղում դեկտեմբերի 8-ին համայնքի ղեկավարի ընտրությունները թեժ են լինելու։ Դաշտը ազատ է՝ գրանցված համայնքի ղեկավարի ութ թեկնածուները միմյանց հետ կմրցեն առանց գործող գյուղապետի։ Ընթերցողին տեղեկացնենք, որ համայնքի նախկին ղեկավար՝ Միհրան Մանասերյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է ներկայացրել։
Համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող երիտասարդ թեկնածուների նախընտրական կարգախոսն է՝ գալիս ենք բարեկարգելու մեր համայնքը։ Տարիքով ավագ թեկնածուներից Կարեն Խաչատրյանը համայնքապետարանի գլխավոր հաշվապահն է , Մուշեղ Ղազարյանը՝ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, իսկ Ոսկան Միսակյանը՝ Արարատի մարզպետարանի հողաշինության, հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ։
Ինչպիսի՞ն կլինի ընտրությունը, տափերականցիները տալիս են բազմանշանակ պատասխան՝ «ընտրության օրը սարերի ետեւում չէ»:

- «Մեր տեսակին չեն կարող վախեցնել». Ռուբեն Հայրապետյան
- Վարսավիր փոխարեն, ձեր խմբագրության սրբագրչին Կառավարություն տանեիք
- Նախագահին տեղափոխել են հիվանդանոց
- Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը. ոստիկանությունը հերթական անգամ կկոծկի՞ հանցագործությունը(Տեսանյութ)
- Ռեպորտաժ՝ առանց մեկնաբանության
- Պողոսը խաբված է
- Բաքվում ծնված ու մեծացած, այդ երկրի հետ կապերը չխզած Սաքունցին ՀՀ ԱԾՆ պատասխանել է
- Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ
- Դանակահարություն դպրոցում
- Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին