Ալիբին՝ քայլ արած

19/11/2019 14:05
Ալիբին՝ քայլ արած

Հիշում եք չէ՞ Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետի մասնակցությամբ փոխգնդապետի դաժան ծեծի դեպքը, գործը ուղարկվել էր ՔԿ, մարզպետը հրաժարական էր տվել և այլն։
Գործի շրջանակներում սպայի մոտիկ հարազատներն ու ընկերները հաստատում էին, որ մարզպետը մասնակցել է ծեծկռտուքին, իսկ Տրդատ Սարգսյանը հերքում էր դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքը։

Հիմա քննչականը հայտարարություն է տարածել, թե Վայոց ձորի նախկին մարզպետը իբր վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել և այլն, կարճ կոնկրետ ու վերջ․․․
Պատկերացնու՞մ եք, դեպքի վայրի 4 սպաներ հաստատում են, որ մարզպետը դեպքի վայրում է եղել, քննչականը էդ ցուցմունքները ոչինչա համարում ու այլ հայտարարություն տարածում։ Գիտեք ինչի՞, որովհետև նախկին մարզպետը վարչապետի հետ առաջին քայլողներից է, «հեղափոխության առաջամարտիկներից» ու անձեռնմխելի է։

Շիրազ Խաչատրյան