Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը. Գերեզմանատներից գողություն կատարող հարբած վարորդը Պետրոս Տոնյանն է

19/11/2019 10:19
Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը. Գերեզմանատներից գողություն կատարող հարբած վարորդը Պետրոս Տոնյանն է

Խաչփարը չի հանդարտվում: Մեր կայքին նոր մանրամասներ են հայտնում գողերից անպաշտպան խաչփարցիները:
-Մեր սրբավայրերից՝ գերեզմաններից, հարբած վիճակով ալյումինի գողություն կատարող Պետրոս Տոնյանն իր վարորդական իրավունքը ձեռք է բերել 2017թ. Նաիրա Ասրյանի միջոցով,- ահազանգում են մեզ տեղաբնակները,-Պետրոսը տառաճանաչ չէ, համակարգիչ տեսած չկա, սակայն գողերին ,,թև տվող,, Նաիրա Ասրյանը վարորդական իրավունք է ձեռք բերել Պետրոսի ,,Վազ  21-07-35 ավտոմեքենայի համար: Պետրոսն ավտոմեքենան գրանցել է տվել իր պատակից հարևան՝ Շուրիկ Գալստյանի անվամբ:

-Գերեզմաններից գողություն կատարվում է  հենց այդ ավտոմեքենայով, որը միշտ կայանված է Պետրոսենց բակում: Ավտոմեքենան գրանցել է Շուրիկի անունով, որպեսզի նպաստի գումարներց չզրկվի:Պետրոսն այսօր ապօրինի ձևով օգտվում է պետական արտոնություններից,-պատմում էին մեզ զանգահարած խաչփարցիները,- Շատ հաճախ մեզանից  գումարներ է վերցնում՝ ցորենը տեղափոխելու համար, սակայն անպատասխանատու ձևով չի կատարում գործը,այլ այդ գումարով գնում է երևանյան լիճ մարմնավաճառ «կպցնում» ու գնում սաունաներ՝ զվարճանալու:

Անի Մադոյան