Այս ամենը հեղափոխական բլեֆ էր` տնտեսական հեղափոխությունը ձեզ համար չէր

18/11/2019 15:00
Այս ամենը հեղափոխական բլեֆ էր` տնտեսական հեղափոխությունը ձեզ համար չէր

Հայաստանի հպարտ պողոսներն այսօր շարունակում են ապրել իրենց կյանքով, հպարտորեն ուրախանում են իրենց առաջնորդի «հաջողություններով»: Հայհոյախառն խոսքն այսօր դարձել է սովորական և, կարելի է ասել, նույնիսկ խրախուսվող երևույթ` որով էյֆորիայի տակ մնացած զոմբիները արտահայտում են սերը կամ երկրպագությունն առ իշխանությունների։

Իսկ ի՞նչ է էյֆորիան զոմբիներ` գիտե՞ք, թե՞ ձեզ թվում է դա մի թրենդային վիճակ է: Ուրեմն էսպես` էյֆորիան հին հունական բառ է ,որը նշանակում է «պտղաբերություն» կրող, այսինքն` բառացիորեն «լավը կրող» , այն վիճակն է, որի մեջ մարդը ընկնում է կամ ուղեղում թթվածնի ոչ բավարար քանակից, կամ թմրանյութերի օգտագործումից: Էյֆորիան նաև հատուկ նյարդոլոգիական խանգարումների համախտանիշ է: Էյֆորիան հուզական վիճակ է, որը բնութագրվում է բարձր տրամադրությամբ, ուրախության և երջանկության զգացումով, ֆիզիկական և հոգեկան բարձր տոնուսով։ Էյֆորիկ վիճակը բացառում է որևէ բացասական ապրում և չի համապատասխանում ոչ շրջակա իրականությանը, ոչ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։ Քննադատությունը սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ իջած է։Հիվանդությանը բնորոշ չէ շարժողական և ինտելեկտուալ ակտիվությունը, ընդհակառակը, կարող է դիտվել մտային ակտիվության անկում:
Այլ կերպ ասած, սա այն վիճակն է, որը կենցաղում հայտնի է «կայֆ» անվանմամբ: Հիմա հույսով եմ ,որ կհասկանաք թե ձեր հիվանդության պատճառով այսօր ուրենք հասել:

Հուսամ, որ կհասկանաք` այս ամենը հեղափոխական բլեֆ էր` տնտեսական հեղափոխությունը ձեզ համար չէր: Խորհուրդ կտամ ձեզ բուժվեք ,իսկ եթե ինքնուրույն չի ստացվում` դիմեք համապատասխան մասնագետի:


Նունե Ներսիսյան