Նոր մանրամասներ՝ Խաչփարի մանկապիղծների հովանավորից. Նաիրան եղբայրներից մեկին՝ Արշակին, իր հաշմանդամ քրոջ համար ամուսին է ընտրել

18/11/2019 10:44
Նոր մանրամասներ՝ Խաչփարի մանկապիղծների հովանավորից. Նաիրան եղբայրներից մեկին՝ Արշակին, իր  հաշմանդամ քրոջ համար ամուսին է ընտրել

Օրեր առաջ, հրապարակել էինք Արարատի մարզի խաչփարցի 12-ամյա անչափահաս աղջկա՝ Ռուզաննա Եսայանի անհետ կորելու և նրան կուսազրկած բնակարանային գող՝ Նիկոլ Կարապետյանի և  Մասիսի ոստիկանության անտարբերության մասին:

Երեկ մեր խմբագրություն էին այցելել Նիկոլ Կարապետյանից տուժված խաչփարցիներն ու իրար հերթ չտալով պատմում էին Նաիրա Ասյանի մասին, ով մանկապիղծներ Նիկոլի ու նրա եղբայր՝ Արշակի հովանավորն է ու թիկունքը:
- Զինվորական հագուստով այս շիկահեր աղջիկը, բարձրաստիճան մի զինվորականի հետ  ճնշումներ է գործադրում ոստիկանների ու համայնքապետի վրա, ազատելով Նիկոլին պատժից: Տպավորություն է, որ կանաչ լույս են վառում, որ մեր բնակարանները թալանեն ու մեր անչափահաս երեխաներին բռնաբարեն Կարապետյան եղբայրները,-զայրացած ու հուզված պատմում էին բնակիչները:

Նրանք իրենց հետ խմբագրություն էին բերել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին դատարանի դատարանի դատավճիռներն ու խնդրում էին ի լուր պատկան մարմիների հանրային հնչեղություն տալ Խաչփարում կատարվող հանցագործություններին: Տես՝ լուսանկարները:


-Նաիրան սայլակին գամված քրոջ համար ամուսին է ընտրել դատապարտված Նիկոլի մտավոր հետամնաց եղբորը՝ Արշակին, ով Խաչփարում 5 տարեկան Աստղիկի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել ու դատապարտվել,- Արշակ Կարապետյանը դասալիք է՝ որպես մտավոր հետամնաց, երբևէ անձնագիր ու զինգրքույք չի  չունեցել, սակայն աշխատում է  Լֆիկի բիզնեսներից մեկում,-պատմում էին բնակիչները,-Նաիրա Ասրյանի քույրը սայլակին գամված հաշմանդամ է, ով աշխատում է ԱԻՆ-ում, այս հետամնաց տղային նա գողացել ու տուն է տարել, պահում է որպես ամուսին, կամ եսիմ ինչ, ո՞վ գիտե:

Խաչփարում լուրեր են տարածվել, որ Նաիրան ասել է, որ Արշակի 27-ը լրանա, զինգրքույք եմ հանելու: Այս  մի մանկապիղծից՝ Արշակից գյուղը փրկված է, մյուսը Նիկոլն էլ հավ ու ճիվ չի թողել գյուղում, գողացել տարել է: -Գողանում է ինչ պատահի, սառնարան, ցեմենտ ու մետաղալար,օղի ու գինի,ալյումին ու գերեզմանների տույաներ և որ ամենասարսափելին է կուսազրկում է մեր մատղաշ երեխաներին, Ռուզաննա Եսայանն արդեն մի քանի շաբաթ է չկա, ու՞ր է, բա սա երկիր է,- անհանգստացած են տեղացիները,- Ոստիկանության թաղային մեր տեսուչը՝ Արմեն Բադալյանն, աչք է փակում Նիկոլի գողությունների ու մանկապղծության վրա: Գիտեք չենք հասկանու՞մ, որ իր նալոգը վերցնում գնում է Նաիրայի ահից, փոխանակ հասարակական կարգը հսկի: Գնում ենք հուսահատված ու զայրացած համայնքապետ՝ Ղազար Մարտիրոսյանի մոտ: Մյուս օրը հայտնվում է զինվորոկան հագուստով Նիկոլի ,,քենին,,՝ Նաիրա Ասրյանը ու մեկ էլ տեսնում ենք լրագրողներ է բերում  Խաչփար, նկարահանումներ անում, թե իբր մեր համայնքապետը թրաֆիքինգով է զբաղվում, շեղում Խաչփարի հանրությանն ու Մասիսի ոստիկանությանը: Այս երկրում քնա՞ծ է ոստիկանությունը: Արշակը ի՞նչ պակաս թրաֆիքինգի զոհ է, պրն ոստիկաննե՛ր,-հարց էին բարձրացնում մեր զրուցակից խաչփարցիները:

Հ.Գ.Արարատի մարզպետարանի մեր լրատուն հայտնում է, որ կառավարության վերահսկողության ծառայությունն ու Մասիսի ոստիկանապետն արձագանքել են մեր հրապարակմանը: Համոզվելով հրապարակումների իսկությանը՝ տվել  համապատասխան հանձնարարականներ:
Հ.Գ. Տեղեկություններ ունենք նաև, որ Նաիրա Ասրյանի բարեգործական կազմակերպություններով ու խարդախ գործունեությամբ զբաղվում է ԱԱԾ-ն:
Ամալյա Սահակյան
Լուսանկարը՝ Նաիրա Ասրյանի ՖԲ էջից