Հրապարակը ստահոդ հոդված է հրապարակել. Անմեղ մարդիկ հրավիրվել են ոստիկանություն

15/11/2019 18:43
Հրապարակը ստահոդ հոդված է հրապարակել. Անմեղ մարդիկ հրավիրվել են ոստիկանություն


Երեկ,  14..11. 2019թ «Հրապարակ» օրաթերթն ու համանուն կայքը «Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել. Հին հաշիվնե՞ր էին պարզում» վերտառությամբ՝ ստահոդ հոդված  տպագրեց ու սուտ տեղեկատվություն տարածեց հանրության շրջանում:
Սուտ մատնության պատճառով՝ Արմավիրի զորամասերից մեկի  նախկին հրամանատար՝ Գևորգ Ենոքյանի՝ «Մարսո»-ի որդիներին,  ուշ գիշեր հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու համար: Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Գևորգ Ենոքյանը:
Հրապարակ»-ը հանցանք է գործել՝ թիրախավորելով իմ անմեղ որդիներին: Վրեժից ելնելով՝ իմ որդիներին  կեսգիշերին, մամուլի  տարածած ապատեղեկատվության պատճառով նրանց վտանգ կարող էր սպառնալ: Ես հանցագործ տղաներ չեմ դաստիարակել, եթե այդպիսին լինեին, ես կհրաժարվեի նրանցից,- ասաց Գեւորգ Ենոքյանը,- Ակնհայտ է, որ մամուլը  ստոր պատվեր է կատարում՝ հանրայնորեն արատավորելով իմ և որդիներիս բարի համբավն ու անունը: Գուրգեն Առաքելյանը կենդանի է և բոլորից լավ գիտե, թե ո՞վ է կրակել իր վրա,-ավարտեց խոսքը Գ. Ենոքյանը:   
Հ.Գ. 1 Ուշագրավ է, որ Արմինե Օհանյանի խմբագրած «Հապարակը» ներկա պահին, ջանասիրաբար ու անխնա տարածում է վերը շարադրած սուտ ապատեղեկատվությունը հայ հասարակության շրջանում: Տպավորություն է, որ նա շեղում է ոստիկանության և հանրության  ուշադրությունն ինչ-որ մեկից: Ցավալի է, որ  այս արատավոր գործելաոճով մեր  գործընկերը մեդիա դաշտում սեփական վար ու ցանքսն է անում՝ պախարակելով ԶԼՄ-ներին՝ հարստացնելով սեփական գրպանը: Լրագրողական էթիկայից ելնելով՝ մեր գզրոցում պահած  տեսանյութը չենք հրապարակում, որը դրա վառ ապացույցն է:
Հ.Գ. 2 Հիշեցնենք, որ երեկ գիշերվա ժամին, Էջմիածնի գերեզմանատանը կրակոցներ են հնչել, վիրավորվել է 27-ամյա  բռնցքամարտիկ՝ Գուրգեն Առաքելյանը:
Անի Մադոյան