Արձագանք. Պարզվեց, որ գողերը իմ համագյուղացիներն են

14/11/2019 12:07
Արձագանք. Պարզվեց, որ գողերը իմ համագյուղացիներն են

Մեր երեկվա Խաչփարի մասին հրապարակմանն արձագանքում է համայնքապետ՝ Ղազար/Շահեն/ Մարտիրոսյանը: Վեջինս  մեզ պատմեց հետևյալի մասին:

-2019թ. Խաչփարի գերեզմանոցից 50 հատ տույաներ են գողանում՝ 5-6 հազար դրամ արժողությամբ: Պղծվում են շիրիմներ՝ թալանվում ալյումինը, դիմել եմ ոստիկանություն՝ չկռահելով , որ իմ համագյուղացիներն են գողերը:Մինչ օրս ոստիկանությունում ոչ մի բացահայտում չի եղել:Նիկոլայ Կարապետյանի  առաջին գողությունը կատարվել է Հովիկ Քաղքցյանի ջերմոցներից՝ 10 հատ մետաղյա խողովակներ, որոնք վաճառվել էին Սամվել Գրիգորյանին:Ներկա պահին գողոնն առգրավված է և գտնվում է ոստիկանությունում:

Ն.Կարապետյանի 2-րդ գողությունը Գեղամ Թորոսյանի ավտոտնակից է, «բալգարկա», էլեկտրական սղոց, ցեմենտ, եռակցման սարք, որոնք արդեն վերադարձվել են տիրոջը: Ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին, սակայն քրգործ չհարուցվեց:

Նիկոլայ Բալասանյանի խանութից Ն. Կարապետյանը 2 արկղ գարեջուր գողացավ, սա էլ ջրվեց,-պատմեց համայնքապետը,-Գագիկ Սաֆարյանի բնակարանից 15-20 մ խողովակ և 50 հազար դրամ գողացավ,սա էլ փակվեց գնաց:Խաչփարում արդեն բացահայտ խոսում են, որ Նաիրա Ասրյանն է օգնում ու արտոնյալ կարգ սահմանում իր բարեկամ Նիկոլայ Կարապետյանին, ով անպատիժ գողանում ու վնասում է Խաչփարի հանրությանը:Այս գող տղան գերեզմանոց է կանչում իր հետ ապրող կնոջ՝ Անժելային, աղջկան՝ Ռուզաննային և  մտավոր հետամնաց, բանակ չծառայած որդուն ու նրանց աչքի առաջ ծեծում ու մարմնական վնասվածքներ պատճառում անչափահաս աղջկան:Աղջիկը դիմում է ոստիկանությանը:Սակայն զուր՝ ամենակարող Նաիրա սա էլ է ջրում,-պատմեց համայնքապետը:

2019թ. մայիսի 9-ին գող Նիկոլայի ձեռքը հասավ համայնքապետին:Վերջինիս ավտոմեքենաների լվացման կետից առերևույթ կատարած գողության հեղինակը Նիկոլն ու իր ընկերներն էին: Նրանք տարել են 250մ եռաֆազ մալուխ,15 պարկ ցեմենտ, եռակցման սարք, ,,բալգարկա,, եռակցման շնուր և այլ  իրեր: Հարուցվել է քր. գործ ու կարճվել:Գողերը այս ամենից հետո մտնում են համայնքապետի առանձնատուն, գողանում 200մ եռաֆազ լար, 20 պարկ ցորեն, 5 պարկ սիլիտրա, և այլ իրեր: Ոստիկանությունում, Նիկոլի գործընկերը՝ Պետրոս Տոնյանը խոստովանում է կատարած հանցանքը, ցուցմունք տալիս,  թե ինչպես են տարել գողոնը:Հարուցվել է քր. գործ:

-Ներկա պահին Նաիրա Ասրյան- կապիտանը փորձում է սա էլ ջրել:Օրեր առաջ, Նիկոլայը գողություն է անում իր պատակից հարևանի՝ Քնարիկ Գրիգորյանի բնակարանից՝ տանելով սառնարան, էլեկտրական սարքավորումներ, և այլն:Սա էլ է փակում կապիտան-Նաիրան,-պատմում է համայնքապետը:

Հ.Գ. Նաիրա Ասրյանը,ըստ բնակիչների, խորհուրդ է տվել գողերին դառնալ բողոքող ակտիվիստներ ու ջնջել հանցավոր անցյալը, մեղադրել համայնքապետին՝ զոհեր ներկայանալով:

Հ.Գ.2 Մի խոսքով, Խաչփարում պատերազմ է սկսել բնակարանային գողերի, համայնքապետի, կապիտան-լրագրող, Պն աշխատակից, մարդու իրավունքների իրավապաշտպան, ֆեյսբուքում Դավիթ Քոխյան կեղծանվան տակ թաքնված՝ Նաիրա Ասրյանի միջև:

Հ.Գ.3 Խաչփարի բնակիչները մեզ պատմեցին նաև, որ այս ամենից օգտվում է ոստիկանության  թաղային տեսուչ Արմեն Բադալյանը, ով «երակ» մականուն ունի Խաչփարում:

Ամալյա Սահակյան