ՊՆ կապիտա՞ն ,մանկապիղծի ու գողերի հովանավո՞ր. Խաչփարում 12-ամյա աղջիկ է կորել

14/11/2019 11:16
ՊՆ կապիտա՞ն ,մանկապիղծի ու գողերի հովանավո՞ր. Խաչփարում  12-ամյա աղջիկ է կորել

Մասիսի ոստիկանության մեր լրատուն հայտնում է, որ լուսանկարում ՊՆ աշխատակից,կապիտան՝ Նաիրա Ասրյանն է, ով Արարատի մարզի Խաչփար համայնքի բնակիչ, նախկինում բնակարանային գողության համար դատապարտված՝ Նիկոլայ Կարապետյանի բարեկամուհին է. Նիկոլայի եղբոր՝ Արշակի կնոջ քույրն է, ում հայոց բանակ ծառայելուց ազատել է այս ամենակարող կինը, ով  ոստիկանությանը և Խաչփարի համայնքապետին այս օրերին տեռորի է ենթարկում ներկայանալով՝ որպես լրագրող, ՊՆ  կապիտան:

Ըստ մեր լրատուի, Նաիրա Ասրյանի հովանավորչությամբ՝ Ն. Կարապետյանը կուսազրկել է Խաչփարի անչափահաս 12-ամյա աղջկան՝ Ռուզաննա  Եսայանին, պարբերաբար նրա հետ սեռական ակտի մեջ գտնվել 2 տարի: Ներկա պահին անչափահաս երեխան 15 օր է ինչ կորել է ու ոչ-ոք չգիտե նրա բնակության վայրի մասին, կամ գուցե և սպանված է:

Ռուզաննա Եսայանը  մտավոր հետամնաց՝ Անժելա Եսայանի դուստրն է, ում հետ Նիկոլայ Կարապետյանը կենակցում ու համատեղ ապրում է:Արդեն 14-ամյա Ռուզաննային, որոշ ժամանակ առաջ, ամուսնական նպատակով փախցնում է մարտունեցի մի եզդի,ապա դուրս շպրտում տանից՝ կույս չլինելու պատճառով:

Աղջիկը դիմում է ոստիկանությանն ու պատմում վերը շարադրվածի ողջ եղելությունը:Մասիսի ոստիկանությունում քրգործ է հարուցվում:Ըստ աղբյուրի, լուսանկարի այս կնոջ միջամտությամբ քրգործն արագ  կարճվում է: Իրար ետևից հերթով կարճվում են նաև բոլոր այն քրգործերը, որով անցնում է Նիկոլայ Կարապետյանը՝ Նաիրա Ասրյանի մանկապիղծ ու գող բարեկամը:

Հ.Գ. 1 Հնչում է հռետորական հարց. Ո՞վ է այս արտոնյալ շիկահերը, որը ըստ լուրերի, ոստիկանական  բարձրաստիճան պաշտոնյա  եղբայր ունի, ում միջոցով էլ սարսափի ու թալանի մեջ է պահում Խաչփարն ու նրա հասարակական անդորրը պահող Մասիսի ոստիկաններին ու համայնքապետին: Հուսանք իրավապահները կարձագանքեն մեր այս հրապարակմանը:

Հ.Գ.2  Մեկնաբանելու առնչությամբ մեկնեցինք Մասիսի  ոստիկանություն,նորանշանակ ոստիկանապետ՝ Գևորգ Պողոսյանը տեղում չէր և հայտնի չէ,ր թե երբ կվերադառնա:Պատրաստ ենք լսել նաև ոստիկանապետին:

Հ.Գ. 3 Այս ողջ պատմությանը քաջածանոթ է Մասիսի  նախկին ոստիկանապետ՝ Ջանիկ Մարությանը:

Անի Մադոյան