Բաց նամակ Առողջապահության նախարարին

13/11/2019 16:00
Բաց նամակ Առողջապահության նախարարին

Դիլիջան քաղաքի բնակչուհի՝ Լիանա Գրիգորյանը դիմելով HZHAM.am կայքին, տեղեկացնելով, որ քաղաքի պոլիկլինիկայի բուժանձնակազմի աշխատակիցները թերանում են կատարել իրենց պարտականություններն ու գործառույթները։
«20.01.2014թ-ին, որպես գրանցված եմ եղել տեղամասային ընտանեկան բժշկուհի Մարիետա Մելքոնյանի մոտ։ 11.05.2015թ-ին կատարվել է որովայնի հետազոտություն, լեղապարկումս 2,5 սմ․ չափի քար է եղել։Այնուհետեւ մեզ ժամանակին անալիզների չուղարկելու պատճառով ես ու մայրս 20.01.2016թ-ին տեղափոխվել ու գրանցվել ենք, տեղամասային ընտանեկան բժիշկ Արմեն Թորոսյանի մոտ, իր բուժքրոջ առաջարկությամբ։  21.01.2016թ-ին այցելել եմ բժիշկ Ա․ Թորոսյանին, խնդրել եմ ուղեգիր որովայնի հետազոտության համար մերժել է՝ խոստանալով, որ հաջորդ ամիս կուղարկի ու չուղարկեց, ասելով, որ քարը ուրիշ տեղ է, որ ինձ չի նեղի։ Մեր նկատմամբ մշտապես անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել։ 8.02.2016թ-ին շտապ օգնությունում կանչ է գրանցվել եւ իր կողմից ամբուլատոր քարտում նշվել է, որ ես չեմ զանգահարել, շտապ օգնության ծառայություն եւ մեր բնակարան չի այցելել շտապ օգնության մեքենան։
29.09.2019թ-ին առողջական խնդիրների պատճառով հերթական անգամ  այցելել  եմ Դիլիջան քաղաքի պոլիկլինիկա։ Եւ սա առաջին անգամը չէ, որ ինձ նման կերպ են վերաբերվում։ Ռեգիստրացիա ներկայանալով, խնդրեցի իմ ամբուլատոր քարտը։ Ռեգիստրացիայի բուժքույրը նայելով պահարանի շարքերը, պատասխանեց, որ Մարինե Ժամհարյանի մոտ գրանցված իմ ամբուլատոր քարտը չկա, ինչպես նաեւ՝ մորս Սեդա Սիմոնյանինը։ Հետո համակարգչով նայեց եւ ասաց, որ ձեր քարտերը գտնվում են Լ․ Կյուրեղյանի մոտ, ով նույն բուժհաստատությունում աշխատում է եւ սրտաբան եւ ընտանեկան բժշկուհի։ Քարտը վերցրեց ջնջեց, քարտի վրա գրված է v համարը, ու գրեց iv համարը ու պատասխանեց, որ մենք Մ․ ժամհարյանի մոտ ենք գրանցված։ Հետո ասաց, որ համակարգչով ուղղել է եւ մեզ ուղարկեց մյուս կաբինետ, որպեսզի համակարգողներն էլ իրենց մոտ ուղղեն։ Նրանցից մեկը փորձեց ինձ զրպարտել, ասելով, որ դուք եք ասել, որ թող այդպես մնա, այնինչ իմ դիմումը ներկայացված է եղել տնօրենին՝ իր օգնականի Հերմինեի ձեռագրով։ Մինչեւ Մ․ ժամհարյանը, մեր ընտանեկան բժշկուհին եղել է Մարիետա Մելքոնյանը, նա արդեն թոշակի է անցել, նրանից հետո Թորոսյան Արմենը, ումից, որպես ընտանեկան բժիշկ ես հրաժարվել եմ։ Քանի, որ ոչ մի անգամ ինձ որովայնի հետազոտության չի ուղարկել, պատճառաբանելով, որ լիմիտը վերջացել է։ Այնուհետեւ, բուժքույր Սրբուհին, առանց ինձ տեղյակ պահելու, իմ ամբուլատոր քարտը գրանցել է տվել Ա․ Թորոսյանի մոտ, ես այդ ժամանակ գրանցված եմ եղել Մ․ Ժամհարյանի մոտ։ Իմ ամբուլատոր քարտը անօրինական ճանապարհով տեղափոխել են Լ․Կյուրեղյանի մոտ։ Ես 3-րդ խմբի հաշմանդամ եմ, արդեն 3-րդ անգամ է ինչ իմ ամբուլատոր բժշկական քարտը անհայտանում է, իմ հանդեպ կատարվում է անօրինական գործողություններ, ինչն ինձ գցում է ներվային ապրումների մեջ։ Կարող եմ ասել նաեւ, որ բացի 1 անգամ դեկլոֆենակ դեղից բացի ուրիշ դեղորայք անվճար չեմ ստացել։  

Խնդրում են Առողջապահության նախարարությանն ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա, թե ինչու՞ են իմ ամբուլատոր քարտը տարբեր բժիշկների մոտ ուղարկում, իմ համար ստեղծելով ավելորդ լարվածություն։ Կարող եմ նշել նաեւ, որ 1 անգամ էլ Ա․ Թորոսյանը պատճառաբանեց, որ տագնապ է եղել ու տուն է տարել իմ քարտը, հետո ասել է՝ չէ սխալվել եմ մեր տանը չէր։ Նման բժիշկներն ու բուժքույրերը իրավունք չունեն զբաղվելու մարդկանց առողջական խնդիրների հետազոտման ու նման հիմնարկներում անփույտ ձեւով աշխատելու համար։
Նշեմ նաեւ, որ Ա․ Թորոսյանի քույրը՝ Արմինե Թորոսյանը մոտ տասնյակ տարիներ աշխատել է նույն պոլիկլինիկայում, քիթ-կոկորդի բաժնում, իր մոր՝ Անժելա Չիչինգարյանի մոտ, որպես բուժքույր, որը 2-րդ խմբի հաշմանդամ է։ Ինքը ունի հոգեկան առողջական խնդիրներ եւ աշխատանքային ստաժ ձեռք բերելու համար աշխատում էր Դիլիջանի պոլիկլինիկայում երկար տարիներ, մոր եւ եղբոր հովանավորությամբ՝ բարձր թոշակ ստանալու նպատակով։ 
Դիմող՝ Լիանա Գրիգորյան»: