Ո՞վ է Մասիս ԲԿ-ից փախած հղին. նոր մանրամասներ

13/11/2019 15:49
Ո՞վ է Մասիս ԲԿ-ից փախած հղին. նոր մանրամասներ

Օրեր առաջ, տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Մասիս ԲԿ-ից ծննդկան է փախել ու րոպեներ անց ծննդաբերել Շենգավիթ ԲԿ-ում:Մեր թղթակցին հաջողվեց պարզել, որ հղի  32-ամյա կինը Այնթափի բնակչուհի՝ Անի Գրիգորյանն է,ով սակավաջրությամբ  նոյեմբերի 5-ին, ամուսնու  ուղեկցությամբ փախել է Մասիս ԲԿ-ից,  անվրդով քնած,  հերթապահ բժշկուհի՝ Քրիստինա Սարգսյանի քթի տակից: Ականատեսները պատմել են, որ հղին դժգոհել է  ոչ մարդկային պայմաններից  ու բարքերից, որ տիրում է ծննդատանը:Անի Գրիգորյանի ամուսնուն հատկապես զայրացրել է բուժ անձնակազմի անտարբերությունն ու հիվանդասենյակի փնթիությունը,  աղտոտված լինելը:

Ամալյա Սահակյան