Խաչփարի Նիկոլի պատմությունը. Գողերն՝ ընդդեմ համայնքապետի՞

13/11/2019 10:20
Խաչփարի Նիկոլի պատմությունը. Գողերն՝ ընդդեմ  համայնքապետի՞

Արարատի մարզի Մասիսի ոստիկանության մեր հավաստի լրատուն հայտնում է, որ Խաչփար համայնքի բնակիչներ, նախկինում դատապարտված՝ Նիկոլայ Կարապետյանն ու կիրովաբադցի փախստական, գյուղի տրակտորիստ՝ Պետրոս Տոնյանը, ովքեր  տարական դպրոցն անգամ չեն ավատել ու անտառաճանաչ են, հանցավոր բանդա են կազմել՝ ընդդեմ համայնքապետ Ղազար Մարտիրոսյանի:

Բանն այն է, որ  Երևանի Հարավ-արևմտյան թաղամասից, տարիներ առաջ, Խաչփար են տեղափոխվել Նիկոլի ընտանիքը, ովքեր ըստ տեղացիների, ամբողջ ընտանիքով՝ մոր գլխավորությամբ զբաղվել են գողությամբ, ինչի արդյունքում դատապարտվել ու համաներմամբ ազատվել են:

Խաչփարցիների խոսքերով, նրանք գյուղացիներից պարկերով ցորեն, մետաղյա մալուխներ, մեքենայի անիվներ, գերեզմաներում տնկված տույաներ, պահածոներ և այլ կենցաղային պարագաներ են գողանում, վաճառում: Անգամ, Նիկոլը մի 12-ամյա աղջկա հանդեպ պարբերաբար սեռական ոտնձգություններ է կատարել: Վերջինս դուստրն  է մի թերհաս կնոջ, ում հետ համատեղ ապրել է խաչփարցի Նիկոլը:

Տաիներ անց, մարտունեցի եզդու հետ փախչելով՝ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ Նիկոլայ Կարապետյանն իր հետ ինտիմ կապերի մեջ է եղել՝ 12 տարեկան հասակից:

-Մեր գյուղի հանցավոր  գողերը մի գիշերվա մեջ դարձան ակտիվիստներ ու դրանց մենք տեսանք կառավարության մոտ ցույց անելիս՝ պլակատը ձեռքներին՝,, Պահանջում ենք լրատվամիջոցներ,,,-պատմում է խաչփարցի Գ. Ս.-ն ու խաչակնքվում:

 - Ամենասարսափելին  ու զավեշտն այն է, որ այդ բանդան ղեկավարում է մի աղջիկ, ով ներկայանում է ոմն լրագրող՝ Նաիրա Ասրյան, ով ի դեպ Նիկոլի քույրն է և իրավական փաստաթղթերում ստորագրում է Դավիթ Քոիցյան անվամբ,-փաստում է մեր ոստիկանական լրատուն,- Նա ճնշում է գործադրում, որպես լրագրող, Մասիսի ոստիկանների և համայնքապետ՝ Ղազար Մարտիրոսյանի վրա: Յութուբում պտտվում է մի տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանի համախոհը բառացի խոսք է հղում ոստիկանին՝ ահաբեկելով. «Զորի՛կ,քրեական օպե՛ր, քեզ մոտ եմ գալիս, մտի՛ր բաղնիք, մաքրվի՛ր, որ հանդիպում ենք ունենալու ամենածանր հետևանքներով»,- էկրանից հայտարարում է գիրուկ,  խեղված երիտասարդը:

-Ովքե՞ր են այս լպիրշները, որոնք կանաչ լույս են վառում Խաչփարի գողերի համար՝արատավորում ոստիկանի պատիվն ու համբավը հասարակության ու պետության աչքում,ու մի բան էլ  սարսափի ու վախի մեջ պահում տեղի հասարակությանը,-հարցնում է մեր զրուցակից ոստիկանը,- Մենք գործ ունենք անտառաճանաչ  բանդայի հետ: Զարմանքս մեծ եղավ, երբ  լրատվամիջոցներից մեկում  տեսանյութ  տեսա,,Գյուղապետի ,,աշխատակիցները,, վախենում են վերադառնալ Խաչփար,, վերնագրով: Այս ու՞ր ենք հասել, որ անտառաճանաչ  գողերը գրոհում են լրատվամիջոցներ  ու Նիկոլ վարչապետին  փորձում մատնացույց անել, նպատակ հետապնդելով  ճանապարհից հեռացնել իրենց խանգարողին՝ համայնքապետին, ով ահազանգում է ոստիկանություն՝ տեղեկացնելով  գողությունների մասին ,-ավարտեց խոսքը մեր զրուցակից  ոստիկանը:

Հ.Գ. 1 Համայնքապետ՝ Ղազար Մարտիրոսյանի հետ կապնվել չհաջողվեց՝ մեկնաբանություն ստանալու  համար, հուսանք կարձագանքի սույն հրապարակմանը:

Հ.Գ. 2 Պատկան մարմիններին  պետք է մտահոգի, թե ներկա պահին, ի՞նչ բարքեր են գործում Խաչփարում, որտեղ  գողերն են թելադրում  օրակարգը:

Հ.Գ 3 Մեր կայքն իր ուշադրության կենտրոնում կպահի Խաչփարում տեղի ունեցող իրադարձություններն ու կտեղեկացնի մեր ընթերցողներին:

Անի Մադոյան