Ազատվենք այդ վտանգավոր, չարորակ ուռուցքից
11/11/2019 17:35

Արդեն տևական ժամանակ է կառավարության մի շարք անդամներ հայտնվում են տարբեր սկանդալային իրավիճակներում: Այսօր սկանդալային հերոսը՝ «սուպեր նախարար» Արայիկ Հարությունյանն է:Նրա «անդաստիարակ» պահվածքը փորձեց շտկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, սակայն, ունեցավ հակառակ ազդեցություն: Հիմա, հարգելիներս, հարցն ուղղում եմ Ձեզ՝ ո՞վ է Արայիկ Հարությունյանին նշանակել այդ պաշտոնին:
Ո՞վ է սորոսական թևի պաշտոնյաների հովանավորը:
Այսօր այս խելացի հայի գենով ուսանողներին վախեցնում են, թե՝ այսպես շարունակվելու դեպքում բացականեր կստանան և կհեռացվեն բուհից:
Հաջորդ հարցը՝ 2018 թ-ին, երբ բոլոր ուսանողներին և նույնիսկ անչափահաս աշակերտներին հանում էին դասադուլի, ոչ ոք չէր ասու՞մ՝ «չի կարելի»: Դեռ ավելին,հայտարարում էին,որ կլրացնեն դասերը:
Մեկ ու կես տարվա ընթացքում այս «սուպեր նախարարը» հասցրել է այնքան սկանդալներ ստեղծել համակարգում,որ արդեն ուսանողների համբերության բաժակը լցվել է:
Հիշենք ԵՊՀ-ի ռեկտորի հետ կապված սկանդալը, ԵՊՏՀ-ի ռեկտորի հետ կապված սկանդալը, տրանսգենդերների իրավունքների պաշտպանությունը:
«ԱՅԲ» կրթահամալիրի հետ կապված աղմուկը, Մել Դալուզյանի հետ կապված աղմուկը, իմիջալյոց, այստեղ պետք է ասեմ, որ հենց այդ Մել Դալուզյանի պատճառով 2020թ.-ի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Հայաստանը զրկվել է:
Ամբողջը ֆարս է, նման Դալուզյանի չեմպիոն լինելուն և նրան նվիրված ֆիլմին:
Այս ամբողջն ազգակործան կառավարության ձեռքի թեթև հպումն է:
Այսօր կառավարության ցանկացած քայլ ապազգային է, օտարածին, որոնք ղեկավարվում է հոգևոր հոր կողմից, ով հանդիսանում է չգիտես ինչ արտաքին ուժերի կողմից դրածո մարդ:
Այո՛ իշխանությունը վերարտադրել է իր հոգևոր հոր քաղաքական գիծը՝ ազգադավ:
Եվ ուրեմն, այդ իսկ պատճառով, պետք է ոչ միայն պահանջել «սուպեր նախարարի» հրաժարականը, այլ նաև ամբողջ կառավարության:
Մենք հայերս՝ովքեր ունեն հոգևոր, մտային և գենետիկական հատկանիշներ, երբեք չեն կարող խառնվել անկիրթ, անբարո ամբոխին:
Եկեք համակարգվենք,համախմբվենք և վերջ տանք այս ազգակործան, ազգադավ ֆարսին: Այս ամենը նման է մի չարորակ ուռուցքի, որը գնալով տարածվում է օրգանիզմում այստեղ-այնտեղ՝ տարածելով իր մետաստազները:
Ա՛զգ, եկեք առողջանա՛նք, ազատվենք այդ վտանգավոր, չարորակ ուռուցքից:
Նունե Ներսիսյան

- «Մեր տեսակին չեն կարող վախեցնել». Ռուբեն Հայրապետյան
- Վարսավիր փոխարեն, ձեր խմբագրության սրբագրչին Կառավարություն տանեիք
- Նախագահին տեղափոխել են հիվանդանոց
- Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը. ոստիկանությունը հերթական անգամ կկոծկի՞ հանցագործությունը(Տեսանյութ)
- Ռեպորտաժ՝ առանց մեկնաբանության
- Պողոսը խաբված է
- Բաքվում ծնված ու մեծացած, այդ երկրի հետ կապերը չխզած Սաքունցին ՀՀ ԱԾՆ պատասխանել է
- Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ
- Դանակահարություն դպրոցում
- Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին