Գյումրին միացավ Երեւանին . ուսանողների պահանջը նույնն է

11/11/2019 15:03
Գյումրին միացավ Երեւանին . ուսանողների պահանջը նույնն է

Քիչ առաջ դասադուլ են սկսել նաեւ  Շիրակի պետական համալսարանի ուսանողները: Ուսանողներն ու դասախոսները հայտնեցին, որ իրենց պահանջը ոչ թե անմիջականորեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն է, այլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի չեղարկումը: