Գյուղացին քաղաքացուց երեք անգամ էժան է
08/11/2019 17:43

Արմավիրի մարզի, Էջմիածնի տարածաշրջանում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի մի քանի աշխատակիցներ դիմել են մեր կայքին՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատանքի դիմաց ցածր են վարձատրվում, քանի որ իրեն գյուղի աշխատուժ են համարվում: Քաղաքացիների բողոքն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.
«Մենակ, որպես աշխատատեղ «Արաքս» թռչնաֆաբրիկան է մեր գյուղերին մոտիկ գործում, էն էլ Էջմիածին եւ Երեւան քաղաքներից մի քանի ավտոբուս աշխատող են բերում, գյուղերի աշխատողները էդքան շատ չեն։ Քաղաքի աշխատողներին ավտոբուսները համ ձրի են տանում-բերում, հետն էլ բարձր աշխատավարձ են տալիս քան գյուղերում ապրող աշխատողներին։ Տնօրինությունը էդպես է կամենում, մասնավորինն ա, ինչքան կամենա էդքան էլ կվճարի, աշխատողներն ի՞նչ անեն, թեկուզ ցածր աշխատավարձով ստիպված հարմարվել են աշխատում են։ Էս մի գործարանն ա տարածքում, էլի հույս ա, գնում գալիս ենք։ Պետության հիմնարկություն պետք է լինի, որ հաշվի չառնեն գյուղ ու քաղաք, վարձատրությունն էլ լինի բանվորի տանջանքին հավասարազոր: Ուզել ենք ֆաբրիկայի տնօրենի հետ զրուցել, բայց չեն ուզել անգամ մեզ հանդիպել»:
Որքանո՞վ է արդարացի բնակիչների բողոքը, փորձեցինք պարզել ընկերության վարչակազմից, սակայն նրանք հրաժարվեցին պատասխանել հարցերին, ասելով՝ «Դուք գրեք, մենք կկարդանք»: Հուսանք, որ ընկերությունում բնակիչների բողոքը կարդալուց հետո հավասար մոտեցում կցուցաբերեն եւ աշխատակիցներին կվարձատրեն ոչ թե ըստ բնակության վայրի, այլ՝ կատարած աշխատանքի:
Հերմինե Մանուկյան

- Տաքացուցիչներ բացակա չդնելու եւ գնահատականների դիմա՞ց
- «Զատիկում» թույլ չտվեցին հանդիպել երեխային
- Ինչպես են խարդախներն ու գողերն օգտվում հեղափոխության արժեքներից
- Հրապարկ. Ամենօրյա ռեժիմով պատրաստվում են իշխանափոխության
- Մարզպետի եղբայրը վթարի է ենթարկվել
- Մտավոր հետամնաց, անձնագիր չունեցող 27-ամյա Արշակը՝ թրաֆիքինգի զո՞հ
- ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին
- ՏԻՄ ընտրություններ
- ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ-ի դիմաց. ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները սպասում են Արայիկ Հարությունյանին
- Ուշադրություն, Սկանդալային բացահայտում է լինելու