Քանի դեռ Հայկոն Չեխիայում իր քաղաքացիության հարցերն է կարգավորում...
08/11/2019 11:13

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, կամ՝ սուպեր Մաման, ինչպես հայտնի է, այս օրերին բացակայում է երկրից: Բանն այն է, որ երկքաղաքացի Հայկոն, այժմ գտնվում է Չեխիայի Հանրապետությունում՝ այդ երկրում իր քաղաքացիությունը չկորցնելու համար:
«Մենք գիտեինք Կարգին Հայկոն Չեխիայում է խոպան գնում, բայց փաստորեն սա Երեւանն ու Հայաստանն է խոպան դարձրել,- բողոքում են քաղաքամայր Երեւանի մասնավոր տների բնակիչները,- Թափառող շներն իսկական խնդիր են դարձել են մեր համար՝ երեխաների վրա են հարձակվում, գնալով էլ ավելի վտանգավոր են դառնում, էս գլոբալ խնդիրը ինչպե՞ս են լուծելու, շները վխտում են, սենց, որ գնաց մեզ տներից դուրս կանեն ու իրենք կապրեն, վախենում ենք մեկ շան վնաս տանք,- դժգոհում են մայրաքաղաքի մասնավոր տների բնակիչները,- Հիմա էլ արի դրա պատասխանը տուր, անտեր ու անտիրական էս պայմաններում ժողովուրդը շան ու գելի բաժին է դառնալու՞»-ներկայացնում են քաղաքացիները:
«Էս երկրում թափառող շների հարցով ո՞վ է զբաղվելու, մինչեւ ԱԺ գնաց հարցը, իրար վրա գոռգոռացին ու ոչ մի արդյունավետ որոշում չկայացրին՝ կատաղած շներից երեխաներին ու տարեցներին պաշտպանելու համար։ Առավոտ շուտ աշխատանքի գնալիս 10-15 շուն, որ հետեւիցդ վազեն քանի՞ տեսակ հիվանդություն կստանաս։ Կենդանիներ սիրում ենք բոլորս, բայց չգիտենք ինչպե՞ս պաշտպանվենք սովից կատաղած շներից»,-դժգոհում են մարդիկ:
Նույն պատկերն է նաեւ մարզերում:
«Հայաստանում թափառող շներն էլ մարդկանց նման սովի են մատնվել՝ մտնում են արդեն հավաբներն ու հավեր են գողանում ուտում, տներից հաց ու սնունդ գողանում՝ իրենց գլուխը պահում։տեղեկացնում են մարզերի բնակիչները։
Հերմինե Մանուկյան

- Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով
- Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին գնալ տուն
- Գույժ. Մահացել է Վիգեն Ստեփանյանը
- Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար
- Պահանջում ենք հրապարակել պաշտոնական տվյալները
- Ի՞նչ դավադրություն է հյուսվում Սյունիքի շուրջ, ինչո՞ւ է լռում դավաճան Նիկոլը
- ՊԵԿ որոշ աշխատակիցները մարտական զենք կկրեն. ԱԺ-ն թույլատրեց
- Իմ խաբված ու միամիտ ժողովու՛րդ, արթնացի՛ր թմբիրից
- Աննա Հակոբյանը «Տուրնադոտ» ռեստորանում է ճաշում. Պողո՛ս, դու սովից զկրտա (Լուսանկարներ)
- Ի՞նչ է պետք Էրդողանին՝ Հայաստանից ազատվելու համար