Թավշյա մոլորությունը միայն քայլարածների համար նպաստավոր եղավ

08/11/2019 10:39
Թավշյա մոլորությունը միայն քայլարածների համար նպաստավոր եղավ

Շատ լավ ռուսական ասացվածք կա` «Անտառն անվերջ կրճատվում է, փոքրանում, սակայն ծառերը, այնուամենայնիվ, քվեարկում են կացնի օգտին: Կացնի օգտին, որովհետև նրա բռնակը փայտից է ու ծառերը մտածում են կացինն էլ իրենցից է»:

Պողոսներ դիմում եմ ձեզ. կարողե՞ք ասել՝ այս թավշյա մոլորությունից հետո ի՞նչ է փոխվել ձեր կյանքում: Չէ՛, ձեր կյանքում ոչինչ չի փոխվել, այսինքն դուք ինքներդ չեք փոխվել, որովհետև դուք չունեք արժեհամակարգ, չունեք սեփական կարծիք, ու վերջապես, չունեք սեփական ԵՍ:Դուք չունեք գաղափար, ձեզ համար լավ է այն՝ վինչ հասարակություն է թելադրում: Դուք ատում եք բոլոր այն մարդկանց ովքեր խելացի են, տաղանդավոր են, ովքեր ունեն իրենց սեփական ԵՍը: Դուք սիրում եք միայն ձեր նման պողոսներին: Ու այսօր ձեր նմանների շնորհիվ մենք կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ:

Ձեր նմանների պատճառով մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը, մեր ավանդույթները, մեր հայի պատմությունը ու վերջապես միմյանց սիրելը ու հարգելը: Դարձի եկե՛ք, մոլորված պողոսներ, արթնացեք` ժամանակն է հասկանալու, որ այս թավշյա մոլորությունը միայն քայլ արածների համար էր:

Շատ պարզ թվաբանություն է պետք անել, հասկանալու համար, թե թավշյա մոլորությունից հետո ինչքան է ավելացել մարդկանց եկամուտները և զուգահեռ քանի՞ տոկոս են կազմում թանկացումները՝ օրինակ, առաջին անհրաժեշտության բնամթերքի: Կամ ասենք շուտով գազի ներտնային ծախսերի թանկացումը` որին զուգահեռ նորից կթանկանա ապրելը, բայց չի ավելանա ձեր եկամուտը:

Նայեք ձեր շուրջը ինչ է կատարվում:

Այս մեկ ու կես տարվա ընթացքում այնքան բողոքի ակցիաներ են եղել, որ վերջին քսան տարում չի եղել:Մեկ ու կես տարվա ընթացքում պառակտվել ենք, բաժանվելով՝ սևերի ու սպիտակների:

Խնամի,ծանոթ,բարեկամ ֆակտորը էլ ավելի ցայտուն և սանձարցակ ձևով ի ցույց դրվեց:

Տնտեսական աճ չգրանցվեց, ներդրողներ չկան, արտագաղթի թիվը աճեց, կարմիր գծերը մնացին, արագաչափերը մնացին,տատիկ պապիկների «նիսյաների» տետրերի թերթերը ավելացան:

Կոչեր արեցին ընդունել ԼԳԲՏ ներկայացուցիչներին,սատանիստներին,սրբապիղծներին:

Ազգի կեսին դարձրեցին հանցագործներ ու քաղբանտարկյալներ:Այլակարծիք մարդկանց` ազգի դավաճաններ:

Չգիտեմ այսքանը բավական է պողոսներին հասկանալու համար, թե՞ շարունակեմ թվարկել:

Հայ ազգի ապագայով մտահոգ մարդիկ եկեք համախմբվենք ու մոլորյալ պողոսներին դարձի բերենք` հենց այդ ժամանակ կունենանք առողջ ու ամուր պետություն: Ու վստահ եղե՛ք, հենց այդ ժամանակ ոչ մի իշխանություն`առավել ևս անհատ, չի կարող մոլորեցնել ձեզ:
 Նունե Ներսիսյան