Փաշինյանը սարսափում է Քոչարյանին ազատության մեջ տեսնելու մտքից

07/11/2019 15:39
Փաշինյանը սարսափում է Քոչարյանին ազատության մեջ տեսնելու մտքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը: Այս որոշումից պարզ դարձավ, որ գործող իշխանությունը հերթական անգամ գնաց ապօրինության՝ կալանքի տակ պահելով նախագահ Քոչարյանին:
Իրականում, Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ցնցված են ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանին կազմակերպված ստորագրահավաքներից: Վերջիններս չէին էլ կարող պատկերացնել, որ մարդիկ թե՛ օնլայն, թե՛ օֆլայն տիրույթներում, թե՛ մարզերում ու Երևանում և թե՛ Արցախում կմիանան ստորագրահավաքին։ Փաշինյանն ու իր թիմը, դատարանների վրա ճնշում գործադրելով ամեն կերպ փորձում են կալանքի տակ պահել Քոչարյանին, քանի որ սարսափում են այն մտքից, թե ինչ կկատարվի, եթե նախագահը հայտնվի ազատության մեջ՝ ունենալով բազմահազարանոց աջակիցների մեծ բանակ: Մարդիկ հասկացել են, որ Քոչարյանը որևէ հանցանք չի գործել և Մարտի 1-ի փուչիկ գործն ուղղակի Նիկոլի անձնական վրեժի ծարավը հագեցնելու հետևանքն է։ Փաստացի, Քոչարյանի ազատությունը դարձել է համընդհանուր պահանջ, «Միացիր» շարժումը՝ համահայկական շարժում։

Պարադոքս Մեդիա