Գրիգորի Հայրապետովի ազատման առեղծվածը
06/11/2019 17:49

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը որոշել են արձագանքել բոլոր տեսակի ասեկոսեներին, որոնք տարածվում են իրենց ընտանիքի մասին... Պարոն Փաշինյանը, բան ու գործը թողած, հակաասեկոսային պատերազմ է սկսել...
Facebook-յան իր վերջին ուղիղ եթերով պարոն Փաշինյանն անդրադարձավ մի քանի "ասեկոսեների" հերքմանը, որոնց, անկեղծ ասած, ես լուրջ չեմ էլ վերաբերվել, բայց, քանի որ պարոն վարչապետի հակափաստարկները շատ թույլ էին, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ դրանցից շատերը համապատասխանում են իրականությանը, կամ էլ պարոն վարչապետը միտումնավոր խոսակցությունն այլ ուղղությամբ էր տանում՝ անդրադառնալով իր նախընտրած "ասեկոսեներին"...
Օրինակ, պարոն Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի հրաժարականին, բացահայտ ցույց տվեց ոչ միայն իր անվստահությունն այդ անձի հանդեպ, այլև, անդրադառնալով այդ ազատման հետ կապված իր բնորոշմամբ, ասեկոսեներից մեկին, բացահայտ անտեսեց ևս մեկ վարկած՝ կապված այդ ազատման հետ, որն, ըստ իս, համապատասխանում է իրականությանը... Պարոն Փաշինյանը հերքեց, որ Հայրապետովի ազատման պատճառը Դուշանբեում Ալիևի հետ "վերելակային" բանակցություններին ականատես լինելն է եղել... Դա ապացուցելու համար պարոն վարչապետը հասկացրեց, որ նախկին երկու նախագահների՝ Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի օրոք 20 տարի աշխատած թիկնապահի մոտ նա երբեք այնպիսի բաներ չէր խոսա Ալիևի հետ, որ հետագայում դա օգտագործվեր իր դեմ... Սակայն պարոն վարչապետը միտումնավոր մի կարևոր փաստ անտեսեց... Հանցագործություն բացահայտած դետեկտիվի գոհ դեմքով պարոն վարչապետը լավ կլիներ հայաստանյան հասարակությանը հիմա էլ բացատրեր, թե ինչու՞ իր կողմից բացարձակ վստահություն չվայելող գնդապետ Հայրապետովին սույն թվականի հուլիսի 5-ին շնորհեց գեներալ-մայորի կոչում... Հետաքրքիր է, ինչի՞ համար է այդ կոչումը շնորհել... Չլինի՞ գնահատել է, ինչպես ինքը բնութագրեց, Քոչարյանին և Սարգսյանին 20 տարի ծառայելու վաստակը... Իհարկե, ո՛չ...
Պարոն վարչապետը, "վերելակային" վարկածը հերքելով, ևս մեկ վարկածի չանդրադարձավ... Դա՝ Հայրապետովից Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելու փորձն է եղել, որին "անշնորհակալ" Հայրապետովը, որքան հասկանում եմ, դեմ է արտահայտվել... Ստացվում է, որ գեներալի կոչում տալով Հայրապետովին` Փաշինյանը նրան փորձել է կաշառել՝ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց, սակայն այն չստանալով, հոկտեմբերի 15-ին պարոն վարչապետն ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետին հրամայում է դիմում գրել ու հեռանալ...
Զավեշտալի մի փաստ. պարոն Փաշինյանի կողմից գեներալի կոչում ստացածներից շատերը նույն Փաշինյանի կողմից հետագայում պիտակավորվում են որպես անվստահելի անձինք և հակահեղափոխականներ...
Հ.Գ. Պարոն վարչապետին խորհուրդ կտամ թերթել ընդամենը 2 տարի առաջ իր ընտանիքին պատկանող պարբերականի էջերը և հաշվել, թե ամեն համարի մեջ որքան ասեկոսեներ են հրապարակվել, որոնք այդպես էլ նրա իշխանության գալուց հետո չհաստատվեցին և այդպես էլ ասեկոսե մնացին... Օրինակ, ամոթ չի՞ զգում "ՀԺ"-ն, որ այդքան վատաբանում և ապատեղեկատվություն էր տարածում Սամվել Ալեքսանյանի նման օրինակելի մարդու մասին...
Օրինակ, պարոն Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի հրաժարականին, բացահայտ ցույց տվեց ոչ միայն իր անվստահությունն այդ անձի հանդեպ, այլև, անդրադառնալով այդ ազատման հետ կապված իր բնորոշմամբ, ասեկոսեներից մեկին, բացահայտ անտեսեց ևս մեկ վարկած՝ կապված այդ ազատման հետ, որն, ըստ իս, համապատասխանում է իրականությանը... Պարոն Փաշինյանը հերքեց, որ Հայրապետովի ազատման պատճառը Դուշանբեում Ալիևի հետ "վերելակային" բանակցություններին ականատես լինելն է եղել... Դա ապացուցելու համար պարոն վարչապետը հասկացրեց, որ նախկին երկու նախագահների՝ Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի օրոք 20 տարի աշխատած թիկնապահի մոտ նա երբեք այնպիսի բաներ չէր խոսա Ալիևի հետ, որ հետագայում դա օգտագործվեր իր դեմ... Սակայն պարոն վարչապետը միտումնավոր մի կարևոր փաստ անտեսեց... Հանցագործություն բացահայտած դետեկտիվի գոհ դեմքով պարոն վարչապետը լավ կլիներ հայաստանյան հասարակությանը հիմա էլ բացատրեր, թե ինչու՞ իր կողմից բացարձակ վստահություն չվայելող գնդապետ Հայրապետովին սույն թվականի հուլիսի 5-ին շնորհեց գեներալ-մայորի կոչում... Հետաքրքիր է, ինչի՞ համար է այդ կոչումը շնորհել... Չլինի գնահատել է, ինչպես ինքը բնութագրեց, Քոչարյանին և Սարգսյանին 20 տարի ծառայելու վաստակը... Իհարկե, ո՛չ...
Պարոն վարչապետը, "վերելակային" վարկածը հերքելով, ևս մեկ վարկածի չանդրադարձավ... Դա՝ Հայրապետովից Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի դեմ ցուցմունք կորզելու փորձն է եղել, որին "անշնորհակալ" Հայրապետովը, որքան հասկանում եմ, դեմ է արտահայտվել... Ստացվում է, որ գեներալի կոչում տալով Հայրապետովին` Փաշինյանը նրան փորձել է կաշառել՝ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց, սակայն այն չստանալով, հոկտեմբերի 15-ին պարոն վարչապետն ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետին հրամայում է դիմում գրել ու հեռանալ...
Զավեշտալի մի փաստ. պարոն Փաշինյանի կողմից գեներալի կոչում ստացածներից շատերը նույն Փաշինյանի կողմից հետագայում պիտակավորվում են որպես անվստահելի անձինք և հակահեղափոխականներ...
Հ.Գ. Պարոն վարչապետին խորհուրդ կտամ թերթել ընդամենը 2 տարի առաջ իր ընտանիքին պատկանող պարբերականի էջերը և հաշվել, թե ամեն համարի մեջ որքա՞ն ասեկոսեներ են հրապարակվել, որոնք այդպես էլ նրա իշխանության գալուց հետո չհաստատվեցին և այդպես էլ ասեկոսե մնացին... Օրինակ, ամոթ չի՞ զգում "ՀԺ"-ն, որ այդքան վատաբանում և ապատեղեկատվություն էր տարածում Սամվել Ալեքսանյանի նման օրինակելի մարդու մասին...
Գագիկ Համբարյան

- Վահրամ Սահակյան. Տեսանյութ այն մասին, թե ինչ նպատակով կայացավ 2018-ի հեղափոխությունը (Տեսանյութ)
- Դավաճան Նիկոլ՝ վայելիր.Ալիևները ցնծում են մեր Շուշիում (կոլաժ)
- Խայտառակություն Մոսկվայում՝ Աննա Հակոբյանին ու դուստրերին դիմավորել են «դավաճաններ», «վիժվածքների ընտանիք» կոչերով. ժամանման սրահում հայտարարվել է էվակուացիա (տեսանյութ)
- Անժելա Էլիբեգովա. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին և չէր տանի նոր գերիներ
- Ինչպես է լվացվում հասարակության ուղեղը
- Ադրբեջանցի ասկյարները ոչնչացնում են հայկական խաչքարը (տեսանյութ)
- Էշ կերած, էշ մեծացած
- Փաստացի ընտանիքի զավակը անհետ կորած է, հայրը՝ բանտում
- Армянский Эксперт: Пашинян в Москве может подписать новую капитуляцию
- Иуда современности: Пашинян не уйдет пока не продасть всю Армению