ՍԴի կողմից կայացրած հակասահմանադրական վճիռ, որը հրապարակված չէ

06/11/2019 17:08
ՍԴի կողմից կայացրած հակասահմանադրական վճիռ, որը հրապարակված չէ

Ի՞նչ եղավ էն ՍԴ֊ի Հրայրի գործը.. վե՞րջ, էլ չեն հանու՞մ...

Շատ եմ կարդում տողեր՝ «ՍԴն մնացել է այն վերջի բասիոնը», «Միակ պայքարողը մնաց Հրայրը« և նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններ։
Լսե՛ք՝ Հրայրին հանելը, այն էլ Ռուբիկոնն անցած Նիկոլի համար, մի 10֊15 րոպեի գործ է։
Բայց ինչու՞ չի հանում.
1. Ուրեմն Հրայրն իրեն ձեռք է տալիս, համենայնդեպս՝ այս պահին։
Բավական է՝ մի հատ լայվ անի Նիկոլը և ՍԴի մոտ 50000 մարդ կհավաքվի։ Միայն թե չասե՛ք՝ չի հավաքվի... ճիշտ է՝ նախկինի պես 100֊120 հազար չի հավաքի, բայց 50 մի կես ժամում։
Հիմա, եթե 50 հազար մարդ մի կես ժամ ՍԴի դիմաց կանգնի՝ Հրայրը կփախչի նույնիսկ Հայաստանից։ Ես դեռ խոսում եմ միայն լուռ կանգնելու մասին... չեմ ասում՝ մտնեն ՍԴ...
Եթե կհիշեք՝ ԱԺի մոտ մի 10000 մարդ էր տարել և ԱԺն գնաց ինքնալուծարման։
Բա ինչու՞ չի անում.կարող է մտածեք, որ չի ցանկանում օրենք խախտել։
Նիկոլն արդեն հարյուր անգամ սահմանադրություն է խախտել... իր համար մի հատ ավել, մի հատ պակաս՝ նույն բանն է...
Մյուս կողմից իրավիճակը ներկայացվում է այնպես, որ Նիկոլին օդ ու ջրի պես պետք է Հրայրի հեռացումը... սու՛տ է: Եթե Նիկոլին օդ ու ջրի պես դա պետք լիներ՝ Հրայրը հիմա Հայաստանից վաղուց փախել էր... նույնիսկ բնակարանը կշրջափակեին նիկոլականները, չէին թողնի տանից դուրս գա... պետական ապարատի դեմ խաղ չկա։
Բա այս դեպքում ինչու՞ չի անում, եթե իրեն էլ օդ ու ջրի պես պետք է դա։
2. Նիկոլը կարող է չգնալ դրան ընդամենը մի պատճառով՝ եթե Հրայրից վախենում է։
Բայց, միևնույն ժամանակ, Նիկոլը Հրայրից կարող է վախենալ միայն մի դեպքում՝ եթե Հրայրի մոտ կա՝ Նիկոլի և նրա իշխանության գործունեության և այլնի վերաբերյալ ՍԴի կողմից կայացրած հակասահմանադրական վճիռ։ Օրինակ՝ սույն թվականի այսինչ օրը հակասահմանադրական է ՍԴն ճանաչել Նիկոլի իշխանությունը։
Հիմա կասեք՝ այդ ո՞նց... հենց այդպես, վճիռը կա, բայց չի հրապարակվել... մի տեղ սեյֆի մեջ գցած է։ Ու դրանք կարող են մի քանի հատ լինել:

Մի վայրկյանում հրապարակեն և վերջ՝ Նիկոլը կորած է...
Բայց սա ամենազզվելին է. եթե ՍԴն կարող է սրան ջարդել և մի վայրկյանում կործանել... դրա ուժով է ապրում ու շնչում, բա ինչու՞ չի անում՝ շանտաժով Նիկոլին պահու՞մ է, փաստորեն, ապրում ենք մի երկրում, որտեղ վերևներում իրար շանտաժով պահում են։
3. Կարող է լինել նաև այս տարբերակը։ Նիկոլը կարող է Հրայրին հեռացնել երկու րոպեում, բայց դա իր վերջին փամփուշտը կլինի։ Ժողովրդի մեծ մասի մոտ Նիկոլն իր ձախորդությունները պայմանավորում և արդարացնում է ՍԴով՝ դե քանի որ չունեմ լիարժեք գործելու հնարավորություն, ՍԴն խանգարում է և երկիրն առաջ չի գնում։
Ահա՜. Մի երեք տարի կձգձգի Հրայրի հեռացումը, հետո Հրայրին կհանի ու կասի՝ վե՜րջ, դե հիմա տվեք ժամանակ, որ երկիր կառուցեմ։
4. Ապրելու իրավունք ունի նաև այս վերսիան. սրանք իրար հետ են ու կապիկություն են անում։ Ցերեկներն իրար պոզահարում են, իսկ գիշերները հանդիպում են միևնույն կլուբում, որը կոչվում է՝ «Батькина хата»:

Արմեն Արգինյան