Նիկոլը բացահայտեց իր հերթական սուտը

04/11/2019 17:45
Նիկոլը բացահայտեց իր հերթական սուտը

Նիկոլ Փաշինյանը, իրեն հռչակելով ժողովրդի վարչապետ, Արցախյան հարցի շուրջ բանակցություններում մշտապես հակասական տեսակետներ է հնչեցնում: Նախ իր վարչապետության սկզբում նշում էր, որ ինքը իրավասու չէ Արցախի ժողովրդի անունից բանակցություններ վարել և պետք է այդ հարցում առաջնորդվի միմիայն ժողովրդի կամքով: Ըստ իր ներկայացման՝ պետք է հայ ժողովուրդը բանակցային հայեցակարգ մշակի, որով էլ ինքը կառաջնորդվի: Հետո հայտարարեց, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: Սակայն անգամ այս հարցի շուրջ ինքն իրեն հակասեց՝ իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում հայտարարելով. «Բանակցային գործընթացում կա հետաքրքիր դինամիկա»։
Իր այդ հայտարարությամբ Փաշինյանը պայթեցրեց սեփական ստերի հերթական փուչիկը: Փաստորեն, այնուամենայնիվ, այս ընթաքցում եղել են բանակցություններ, որը, չգիտես ինչու, գաղտնի է պահվել հասարակությունից: Սակայն, հաշվի առնելով Փաշինյանի ամեն լայքվող բան հրապարակելու մոլուցքը, կարելի է եզրակացնել, որ այդ «հետաքրքիր» դինամիկան հայ ժողովրդի շահերից չի բխում ու լայն շերտերին դուր չի գալու, հակառակ դեպքում արդյունքն արդեն վաղուց հրապարակած կլիներ՝ ներկայացնելով իրեն որպես ազգի հերոս:

Աղբյուր